Իրանը պահանջում է զինաթափել Իսրայելին, քանի դեռ ուշ չէ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) կոչ է արել շտապ միջոցներ ձեռնարկել Իսրայելին զինաթափելու համար։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում:
Այսպես է նախարարը պատասխանել Իսրայելի ժառանգության՝ աջ ծայրահեղական նախարար Ամիչայ Էլիահուի («Հրեական ուժ» կուսակցություն) խոսքերին, ով ընդունել է Գազայի հատվածին միջուկային հարված հասցնելու հնարավորությունը։ «Ատոմային ռումբերի կիրառման մասին Իսրայելի նախարարի հայտարարությունը ցույց է տալիս ռեժիմի՝ դիմադրությանը դիմակայելու իրական անկարողությունը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ զինաթափելու այս բարբարոս և ապարտեիդ ռեժիմը: Վաղը ուշ կլինի։ Այս ցեղասպանության ողջ պատասխանատվությունը կրում է Սպիտակ տունը»,- գրել է Աբդոլլահյանը սոցցանցում։
Էլիյահուի հայտարարությունը դատապարտել է նաև ԱՄԷ-ի ԱԳՆ-ն։ «ԱՄԷ-ն խստորեն դատապարտում է Իսրայելի կառավարության ժառանգության նախարար Ամիչայ Էլիյահուի ամոթալի և անընդունելի հայտարարությունները Գազայի հատվածում միջուկային ռումբ նետելու վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։ ԱՄԷ-ն նրա խոսքերը համարում է «միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների և պատերազմական հանցագործությունների դրդում», անընդունելի է համարում միջուկային զենքի օգտագործումը և կոչ է անում դադարեցնել կրակը։
Նախօրեին Էլիահուն հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք պե՞տք է միջուկային ռումբ նետել Գազայի հատվածի վրա, ասել էր. «Սա հնարավորություններից մեկն է»։ Նախարարը պատերազմի ժամանակ որոշումներ կայացնելու համար ստեղծված պատերազմական կաբինետի անդամ չէ և դրա վրա որևէ ազդեցություն չունի։ Սրանից հետո վարչապետ Բենիամին Նեթանյահուն վստահեցրել է, որ Իսրայելը չի դիտարկում Գազայի հատվածի վրա միջուկային հարձակման հնարավորությունը։ Քննադատությունից հետո Էլիյահուն իր խոսքերն անվանել էր «փոխաբերական»: Նա անորոշ ժամանակով հեռացվել է կառավարության նիստերից: Ընդդիմության առաջնորդ և նախկին վարչապետ Յաիր Լապիդը կոչ է արել Նեթանյահուին պաշտոնանկ անել պաշտոնյային։

«Ուկրաինայում բրիտանական ցանկացած ռազմական օբյեկտ Ռուսաստանի համար օրինական թիրախ է»․ ՌԴ ԱԳՆ
514:43
«ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի անցկացումը ձեռնտու չէ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը»․ Հայկ Այվազյան
3214:24
«Թրամփն ու նրա թիմը հասկանում են անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի պահանջները»․ Ռյաբկով
6914:13
«Ընտրություններին մասնակցությունը կլինի պատասխան նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը»․ Լավրով (տեսանյութ)
7614:00
«Նստեցրել ես. դինջացա՞ր»․ Բագրատ Միկոյան (տեսանյութ)
4913:36
Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին (տեսանյութ)
12713:30
«Ձեր ձայնի բարձր տոնայնությունն ազդում է ինձ վրա», «դուք էլ իմ վրա եք ազդում». վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
5213:24
«Պարո՛ն Հովակիմյան, գետինը չեք մտնո՞ւմ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
6313:18