«Անհրաժեշտ է անկախ մոնիթորինգ անցկացնել ԼՂ-ում». Արարատ Միրզոյան
![]() 283 Հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2023 թ., 15:40 Անհրաժեշտ է անկախ մոնիթորինգ անցկացնել ԼՂ-ում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին շրջանակներում իր ելույթի ժամանակ: «Ադրբեջանի կողմից ԼՂ շրջափակումը, հումանիտար ճգնաժամը, դեղորայքի, սննդի պակասը և որպես հետևանք ռազմական գործողությունները և թիրախավորված հարվածները քաղաքացիական բնակչության ուղղությամբ, հանգեցրեցին էթնիկ զտումների: Այժմ Հայաստանում ավելի քան 100 000 փախստական կա, որից 30 000-ը՝ երեխա: Հայաստանի Հանրապետությունը միջազգային կազմակերպությունների, գործընկեր երկրների հետ մի շարք միջոցներ է ձեռնարկել՝ փրկելու փախստականներին և ապահովելու նրանց անվտանգությունը: Մենք բազմիցս ասել ենք, որ Ադրբեջանը ԼՂ-ում ոչնչացնում է, խեղաթյուրում և յուրացնում հայկական մշակույթը: Անթույլատրելի է վանդալիզմի ակտը: Անհրաժեշտ է անկախ մոնիթորինգ անցկացնել ԼՂ-ում՝ թույլ չտալու վանդալիզմը»,- ասել է Միրզոյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
