«Չափազանց վտանգավոր քայլերի են դիմում Հայաստանի իշխանությունները». Ն. Հոխիկյան
![]() 265 Հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2023 թ., 17:18 Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Չափազանց վտանգավոր քայլերի են շարունակում դիմել Հայաստանի իշխանությունները՝ հիմա էլ սիրախաղ սկսելով Մեծ Բրիտանիայի հետ։ Այդ երկիրը Ադրբեջանի թիվ մեկ հովանավորն է Թուրքիայի հետ միաժամանակ։ Հենց Բրիտանական կառավարությանն է պետք Արցախի տարածքը՝ այնտեղ եղած հսկայական հանքերը շահագործելու համար։ Պատահական չէ, որ բրիտանական Anglo Asian mining ընկերությունը ամենամեծ ներգրավվածությունը ունի Արցախում 2020թ. պատերազմից հետո, իսկ British Petroleum-ը համարվում է պատերազմի հովանավորը։ Բրիտանական ընկերությունները անսահման ներդրումներ են արել ու շարունակում անել Ադրբեջանում, բրիտանական ԶԼՄ -ները ամենաշատն են զբաղվել ու զբաղվում Ադրբեջանի օգտին և Հայաստանի դեմ քարոզչությամբ։ Բազմաթիվ այլ գործոններ կան, որոնց մասին կարելի է անվերջ խոսել, և դրանք ամենևին էլ չեն ներկայացնում հայ-բրիտանական որևէ տեսակի համագործակցության հնարավորություն, բացառությամբ մեր երկրի շահագործման։ Վստահ եմ, որ հիմա փորձ է արվում Հայաստանը ամբողջությամբ մտցնել Ռուսաստանի թշնամի երկրների շարք, ինչից հետո երբ մեզ համար սկսվեն սոցիալական ու այլ աղետներ, նույն Արևմուտքը, նույն Մեծ Բրիտանիան ցինիկ ժպիտով մեզ մենակ կթողնեն, քանի որ նրանց մենք պետք չենք»: Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
