«Եթե թաղապետերի պաշտոնաթողության հարցը չմտավ օրակարգ, քվորում չեք ունենա». Մանուկ Սուքիասյան
![]() 165 Չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2023 թ., 11:40 Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանն իր ելույթում անդրադառնալով երեկվա միջադեպին ու խոսքն ուղղելով ՔՊ-ին՝ հայտարարեց. «Թե ավագանու նիստի ժամանակ ո՞ր անդամն ի՞նչ տեսակետ կհնչեցնի, ո՞ւմ համար կլինի վիրավորական, ո՞ւմ համար՝ ոչ, միջադեպ կլինի, սուր խոսքեր կլինեն, դա ավագանու ինստիտուտի ներսում մնալիք հարցն է, որևիցե վարչական շրջանի ղեկավար չպետք է միջամտի ու հարձակվի ոհմակով, դա իրենց գործը չի. սա փողոց չի, որ ինչ-որ մեկը գա մյուսի թասիբը պահի: Ու եթե կարծում եք, որ ձեր կից ուժին հրահրելով մեր դեմ՝ ստերիլ եք մնալու ու ամեն ինչ լավ է լինելու, սխալվում եք: Առաջին հերթին սա վարկաբեկիչ է ձեզ համար: Որ ասում եք՝ քաղաքապետարանը միջոցներ կկիրառի, նախ պիտի կարողանաք նիստ անել, հետո միջոց կիրառել: Քաղաքային իշխանությունը, կոալիցիոն գործընկերոջ հետ մեկտեղ, չունի քվորում, առանց մեզ էդ քվորումը չի լինելու, որ միջոց կիրառեք կամ չէ: Եթե նախօրեի միջադեպի թաղապետերի պաշտոնաթողության հարցը չմտավ օրակարգ ու համապատասխան քայլեր չարվեցին նրանց պաշտոնաթողության վերաբերյալ, ընդդիմադիր ֆրակցիաները ձեզ չեն կարող խոստանալ, որ ունենալու եք քվորում ու նիստեր եք անցկացնելու»,- եզրափակեց Սուքիասյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
