«Այնպես կազմակերպեք, որ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացն իրականացվի սեղմ ժամկետներում». արցախցին՝ Փաշինյանին
![]() 257 Ուրբաթ, 24 նոյեմբերի, 2023 թ., 12:54 Արցախցի Ժաննա Թամրազյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված տեսահարցը վերաբերում էր ՀՀ-ում աշխատանքի տեղավորման հետ կապված խոչընդոտներին. «2023-ի սեպտեմբերի 27-ին՝ բռնի տեղահանվելուց հետո, ընտանիքիս հետ բնակություն եմ հաստատել Կապանում: Վարձով բնակարան գտնելուց հետո առաջնահերթ էի համարում գտնել աշխատանք: Քանի որ մասնագիտությամբ իրավաբան եմ, դիմել եմ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, փորձաշրջանն անցնելուց հետո հանձնել եմ թղթերս, բայց խոչընդոտ է հանդիսացել ՀՀ քաղաքացիության բացակայությունը: Դիմել եմ անձնագրային բաժին, քանի որ աշխատանքը կարևոր էր, բայց ասել են՝ գործընթացը կտևի մինչև 90 աշխատանքային օր: Պատրաստ եմ սպասել, բայց այդ աշխատատեղը թափուր չի մնալու: Եթե հնարավոր է, կազմակերպեք այնպես, որ հանրային ծառայություններում աշխատել ցանկացող արցախցիները մինչև քաղաքացիության ձեռքբերման գործընթացի ավարտը, կարողանան աշխատել տվյալ պաշտոններում՝ ժամանակավոր հիմունքներով, կամ էլ հնարավորություն տվեք, որ քաղաքացիության ձեռքբերման գործընթացն իրականացվի սեղմ ժամկետներում»: Փաշինյանն ասաց, որ մինչև 90 օրը օրենքի կարգավորումն է. «Հանձնարարական եմ տվել, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների քաղաքացիության հարցի լուծումը տեղի ունենա հնարավորիս արագ: Կհանձնարարեմ նաև, որպեսզի այն անձինք, որոնք դիմել են հանրային ծառայության անցնելու համար ու խոչընդոտը քաղաքացիությունն է, նրանց գործերն ավելի արագ քննարկվեն»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
