«Արդյո՞ք պատասխան կրել նշանակում է՝ մի քանի միլիարդ դոլարից 80-100 մլն բյուջե մուծել ու բանտ չգնալ». Հարությունյանը՝ Փաշինյանին
![]() 218 Ուրբաթ, 24 նոյեմբերի, 2023 թ., 13:06 Գերմանիայում բնակվող Արսեն Հարությունյանն այսօրվա տեսահարցի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց. «Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը և այլ մարդիկ, ովքեր անցնում են քրգործերով, բայց մինչ օրս չկա որևէ օրինական դատավճիռ: Ձեր ասած պողպատե մուրճը չի գործում. ե՞րբ են պատասխան կրելու վերը նշված անձինք, կամ՝ արդյոք կրելո՞ւ են, թե՞ ոչ: Կամ, արդյո՞ք պատասխան կրելը նշանակում է մի քանի միլիարդ դոլարից 80-100 մլն մուծել բյուջե ու չգնալ բանտ»: Վարչապետը նշեց, որ ՀՀ քաղաքացիների ամենակարևոր պահանջն արդարությունն է. «Կա ըմբռնում, որ մի շարք գործեր մարդիկ ընկալում են ինդիկատոր. մի խումբ մարդկանց համար այդ ցուցիչը էս խումբ մարդիկ են, մեկ ուրիշ քաղաքացիների համար՝ այլ խումբ, ու եթե այդ մարդիկ ազատության մեջ են, ՀՀ-ում արդարություն չկա... Այո՛, երկրում պետք է լինի արդարություն, որը պետք է լինի ինստիտուցիոնալ: Ոչ թե պետք է գնանք ու իրագործենք մեր պատկերացրած արդարադատությունը, այլ՝ երկրում այն լինի ինստիտուտ: Այդ ինստիտուտի կայացման գործում վերջին տարիներին ահռելի գործ ենք արել»,- նշեց Փաշինյանը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
