«Եթե կրթական բարեփոխումները պետք է լինեն արևմտյանի մեխանիկական ընդօրինակումները, իրավիճակը կարող է ավելի վատանալ». Գարիկ Քեռյան
![]() 1745 Կիրակի, 26 նոյեմբերի, 2023 թ., 01:06 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքացիների հարցերին պատասխանելու ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն նշեց մեր բուհական համակարգի ցածր մակարդակի մասին, հավելելով, որ ՀՀ բուհերը չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Բարձրագույն կրթության համակարգում՝ որպես չորս տասնամյակ աշխատող և դոկտորի ու պրոֆեսորի գիտակրթական աստիճանի հասած մասնագետ, ինձ թույլ կտամ որոշակի դիտարկումներ և պարզաբանումներ անել: Իհարկե, բարձրագույն կրթության համակարգը մեզ մոտ լուրջ մարտահրավերների առջև է կանգնած և իսկապես արմատական բարեփոխումների կարիք ունի: Բայց, եթե այդ բարեփոխումները պետք է լինեն արևմտյան գիտակրթական համակարգի մեխանիկական ընդօրինակումները և վերակազմավորումները, արդյունքում իրավիճակը կարող է ավելի վատանալ: Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը մենք ժառանգել ենք ԽՍՀՄ-ից, որն իր հերթին Ռուսական կայսրության կրթական համակարգի ժառանգորդն էր: Ռուսական կայսրության բարձրագույն կրթության հիմնադիրը Պյոտր Առաջինն էր, ում հրահանգով այն փոխառնվեց Պրուսիայից: Փաստացիորեն ներկայումս մենք և հետխորհրդային որոշ երկրներ դեռ պրուսական/գերմանական համակարգի ազդեցության կրողն ենք: Գերմանական որակի և մակարդակի մասին ես չէ, որ պետք է գրեմ, դա հանրահայտ իրողություն է: Բարձրագույն կրթության անդամահատումը բակալավրիատի և մագիստրատուրայի անգլոսաքսական մոդելով, որ մեխանիկորեն պարտադրվեց ԽՍՀՄ փլուզումից հետո, եղավ անարդյունավետ և ներկայիս հետընթացի պատճառներից մեկն է: ԱՄՆ-ի գիտակրթական համակարգում ընդգրկված են մեծ թվով մասնագետներ, որոնք արտագաղթել են Խորհրդային պետությունից և արևելաեվրոպական երկրներից, որոնք՝ որպես բարձրակարգ մասնագետ, անցել են հենց այդ պրուսական/գերմանական ուսուցման բարձրագույն դպրոցը: Հիմա, երբ ծրագրվում է կառուցել ակադեմիական քաղաք և բարեփոխել բարձրագույն կրթությունը, գուցե և անհրաժեշտ է մի պահ հետ նայել, վերցնել նախորդ համակարգերից այն, ինչը, որ անհրաժեշտ է, պահպանել և ելնել հայկական իրականության առանձնահատկություններից: Լսել եմ եվրոպական և ամերիկյան համալսարանների դասախոսների և հետազոտողների: Առավելություններ մեր մասնագետների նկատմամբ ինչ-որ առումներով ունեն, բայց չէի ասի, որ մենք զիջում ենք իրենց: Շատ առումներով, ինքնագովեստ չընդունեք, զիջում են: Ժամից ավել լսում ես, բառակույտից բացի ուրիշ ոչինչ չկա: Մեկ անգամ շտապողականություն դրսևորվեց, և ունեցանք լուրջ կորուստներ հիմա պետք է ավելի հավասարակշիռ մոտեցում, գիտակրթական ոլորտում կորցրածը տասնամյակներով չի վերականգնվում: Վերջում ասեմ, որ 10-ամյա միջնակարգ դպրոցը 12-ամյայի մեխանիկական վերափոխումը ևս անարդյունավետ դուրս եկավ»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

Փոփոխություններ՝ բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
41519.04.2026, 19:36
«Իրանում բոլոր դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման»․ #Tasnim
141516.04.2026, 14:38
«Մեր կուրսում գրեթե մի հոգի չկա, որ մասնագիտությամբ է աշխատում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
62214.04.2026, 15:24
«Ինչքան լավ են սովորում երեխեքը, այնքան շուտ են մեծանում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
109608.04.2026, 10:48
«Պատրա՞ստ եք երաշխավոր կանգնել, որպեսզի Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը փոխվի»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
113007.04.2026, 16:00
«Ոչխարի օրգաններ եք հերձե՞լ. բա միսն ի՞նչ եք արել». Նիկոլ Փաշինյանը՝ աշակերտներին (տեսանյութ)
116403.04.2026, 11:42
«Վախեցրի՞նք քեզ». Նիկոլ Փաշինյանը՝ լաց լինող փոքրիկին (տեսանյութ)
102903.04.2026, 11:30
«Հավի միս, աղցանի բաղադրիչներ. շատ լավ է». Նիկոլ Փաշինյանը՝ մանկապարտեզի խոհանոցում (տեսանյութ)
110303.04.2026, 11:18
