ՔՊ-ում քննարկել են Ժաննա Անդրեասյանի հնարավոր հրաժարականի հարցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում քննարկվել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հնարավոր հրաժարականի հարցը։ «Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ վարչության անդամները փորձել են հասկանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը նախարարի հեռացման վերաբերյալ, սակայն նա, ինչպես սովորաբար, հստակ պատասխան չի տվել:
Մեր աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԿԳՄՍ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը իր մտերիմ շրջապատում հայտնել է, որ առաջիկայում անպայմանորեն փոփոխություն է սպասվում, և Անդրեասյանի փոխարեն ինքը կնշանակվի ԿԳՄՍ նախարարի պաշտոնում։
Փորձեցինք պարզել Սիսակ Գաբրիելյանից՝ որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը։ Պատգամավորը կարճ պատասխանեց, թե լուրը իրականությանը չի համապատասխանում»։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
61406.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
72904.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76203.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98030.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112126.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
122524.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131323.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141820.10.2026, 22:48