«Լավագույն «քլնգողները» կվարձատրվեն․ «Հրապարակ»
![]() 239 Հինգշաբթի, 20 նոյեմբերի, 2025 թ., 09:30 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ում պաշտոնակռիվը սկսված է, ՔՊ առանցքային ներկայացուցիչների հիմնական բանուգործը ներկուսակցական քարոզչությունն է, որ առաջիկայում սպասվող համաժողովի ժամանակ շարքային պատվիրակներից ձայն ստանան, ցուցակում բարձր տեղ զբաղեցնեն, հետեւաբար՝ նաև կարողանան հավակնել բարձր պաշտոնների։ Նախօրեին սոցապնախարար Արսեն Թորոսյանն էր Սյունիք այցելել, մարզկենտրոն Կապանում կուսակցական հավաք էր կազմակերպել, հավաքը երեկոյան 7-ին էր: Նախարարը Սյունիք էր մեկնել ավելի վաղ՝ աշխատանքային ժամերին, բայց իր ֆեյսբուքյան էջում նախարարության ենթակայությամբ գործող որևէ հիմնարկ այցելության վերաբերյալ ինֆորմացիա չտեղադրվեց, ինչպես սովորաբար անում է: Երեկ առավոտյան մի կարճ հոլովակ հայտնվեց Թորոսյանի ՖԲ էջում, որն արել էր Վայոց Ձորի Արենի համայնքում։ Տեսանյութում նախարարն ասում է, թե Սյունիքից վերադառնալիս որոշել է կանգնել և ցույց տալ 16 մլն-անոց տների կառուցման իրենց ծրագրի ընթացքը։ Ավելի վաղ գրել էինք, որ Ալեն Սիմոնյանն էր Սյունիք գնացել, ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ էլ Տավուշ էին այցելել։ Ի դեպ, առաջիկա ընտրություններին ընդառաջ, հատկապես անհանգիստ է Ալեն Սիմոնյանը, որի դիրքերը խարխլվել են․ Ռուբեն Ռուբինյանն ավելի լավ է «քլնգում» Փաշինյանի ընդդիմախոսներին, և քանի որ Փաշինյանի մոտ առաջ գնալու միակ պայմանը դա է, նրա շանսերն այսօր ավելի բարձր են գնահատվում»։
|

«Ուրացող, անմարդկային տեսակն իրավունք չուներ ստանձնելու երկրի կառավարումը»․ Պետրոս Մակեյան
4223:36
«Ադրբեջանցի վիժվածքները եկեղեցին քանդել են․ երևի դա էլ իրենց նվերն էր Փաշինյանին»․ Արթուր Խաչատրյան
11522:58
«Մանրախնդիր փոքրիկ խմբակը Սամվել Կարապետյանին թույլ չի տալիս այցելել հայրական շիրիմին»․ Գոհար Ղումաշյան
11522:24
«Քաղաքացու օրը լինելու է «Խորոված փարթի»՝ հեղափոխության ավանդույթների համաձայն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5922:00
«Եթե կա մարդասիրական գոնե մեկ բաց խողովակ, այն պետք է օգտագործել անհապաղ»․ Ռոբերտ Ամստերդամ
17021:24
«Մեր երկրի առաջնորդը մեմ է դարձել ինստագրամում, օտար երկրներում. դա հպարտանալու բան չէ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
18121:12
«Սամվել Կարապետյանի անունը չէր կարող լինել ցուցակում․ չի համապատասխանում ցենզերին»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
16920:54
Հրապարակվեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը (տեսանյութ)
21420:42
