«Հարցրեցի՝ քանի՞ հոգի է 1-ին դասարան ընդունել, գլուխը կախ ասեց՝ հինգ»․ Արմեն Խաչատրյան

ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջերս մի գյուղական դպրոցի տնօրեն, որի ինտելեկտի վրա բնավ չեմ կասկածում, ինձ բացատրում էր, որ մեր երկրի վիճակը հիմա այնքան լավ է, որ կարողանում են դպրոցները այնպես վերանորոգել, ինչպես երբևէ չի եղել։
Հարցրեցի, թե քանի հոգի է 1-ին դասարան ընդունել․․․ Շատ արագ ընկալեց հարցի իմաստը ու գլուխ կախ ասեց՝ 5։
Հարցրեցի՝ իսկ 20-30 տարի առա՞ջ։ Ասեց՝ 25-30։
Պատասխանս երևի դաժան էր, բայց հետ չեմ կանգնում ասածիցս։ Ասեցի՝ քո տեղը լինեի՝ կկախվեի, որովհետև ով ով, դու էդ ողբերգությունը պիտի զգացած լինեիր առաջինը։ Մի ահագին գյուղ, ու 5 առաջին դասարանցի։
Գյուղի անունը չեմ գրում, նախ, որ չեմ ուզում, հետո վստահ եմ, որ մեծամասնությունում նույն վիճակն է։
Հ․Գ․ Պարտքով ես էլ կարող եմ իմ համար դղյակ կառուցել։
Հ․Գ․2․ Բա էլ «աւերակացս որպէ՞ս թագաւորեմ»-ը ինչպես է՞ լինում»։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
61706.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
73004.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76303.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98130.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112226.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
122624.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131423.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141920.10.2026, 22:48