«Հիմա մենք «կամուրջ mood»-ի մեջ ենք». Նիկոլ Փաշինյան
![]() 253 Հինգշաբթի, 20 նոյեմբերի, 2025 թ., 12:36 «Գանձաքար-Իծաքար ճանապարհի վրա՝ Հախումի կամուրջը, որը պատմամշակութային արժեք է, և մենք որոշեցինք, որ զուգահեռ կկառուցենք մետաղյա կամուրջ և պատմամշակութային հուշարձանին տրանսպորտային դերից կազատենք, կվերապահենք բացառապես պատմամշակութային նշանակություն»,- այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա նշանակում է, որ մենք կլուսավորենք, հարթակ կստեղծենք, որպեսզի մարդիկ, ովքեր ուզում են լուսանկարվեն, և պատմամշակութային արժեքը այդպես կծառայի նաև զբոսաշրջային հոսքերի համար։ Քանի որ նորանշանակ մարզպետ ունենք, և աչքս վախեցած է այն առումով, որ ես այս խնդիրը հինգ տարի է չեմ կարողանում լուծել, ես նրան հիշեցրել եմ, որ Ստեփանավան–Օձուն ճանապարհի վրա նույնպես կա պատմական կամուրջ, և ես հանձնարարական եմ տվել, որ դա լուսավորվի, ավելորդ բուսական տարածքներից ազատվի, որպեսզի ճանապարհից տեսանելի լինի։ Քանի որ Երևանում Կարմիր կամուրջի բացումից շատ ոգևորվեցինք, հիմա մենք «կամուրջ–mood»- ի մեջ ենք, հիշում ենք՝ էլ որտեղ կամուրջ կա, որը կարելի է վերականգնել, լուսավորել։ Վայոց ձորի մարզպետի հետ էլ եմ այդ թեմայով խոսակցություն ունեցել, չնայած ես լավ չհասկացա, այնուամենայնիվ այդ կամուրջը մայրուղուց կերևա՞, թե՞ չի երևա։ Եթե կերևա, այդտեղ էլ երևի տեսադաշտ բացենք, լուսավորենք։ Էլի պատմական կամուրջ է, որտեղ հին կամուրջ ռեստորան կա, որը կամուրջի դիմացն է, Արփա գետի վրա։ Էլի շատ գեղեցիկ կամուրջ է և լուսավորությունը կլինի։ Մենք Երևանում էլ ենք կամուրջներ գտել, էլի պատմական, և հիմա պարզվել է՝ մասնավոր տարածքում էր։ Հիմա գերակա շահով փորձենք վերադարձնել համայնքին կամ պատմամշակութային արժեքը, և այնտեղ էլ վերականգնման աշխատանքներ իրականացնենք»,- հավելեց Փաշինյանը։ |

«Ալեն Սիմոնյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին»․ Սուրեն Սուրենյանց
2100:12
«Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան
84Երեկ, 23:54
«Սա արժեհամակարգի գիտակցված ոտնահարում է»․ Ռոման Երիցյան (տեսանյութ)
85Երեկ, 23:48
«Ուրացող, անմարդկային տեսակն իրավունք չուներ ստանձնելու երկրի կառավարումը»․ Պետրոս Մակեյան
91Երեկ, 23:36
«Ադրբեջանցի վիժվածքները եկեղեցին քանդել են․ երևի դա էլ իրենց նվերն էր Փաշինյանին»․ Արթուր Խաչատրյան
142Երեկ, 22:58
«Մանրախնդիր փոքրիկ խմբակը Սամվել Կարապետյանին թույլ չի տալիս այցելել հայրական շիրիմին»․ Գոհար Ղումաշյան
133Երեկ, 22:24
«Քաղաքացու օրը լինելու է «Խորոված փարթի»՝ հեղափոխության ավանդույթների համաձայն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
64Երեկ, 22:00
«Եթե կա մարդասիրական գոնե մեկ բաց խողովակ, այն պետք է օգտագործել անհապաղ»․ Ռոբերտ Ամստերդամ
179Երեկ, 21:24
