«Պայմանավորված հարցազրույց էր, պատահական հարցեր չկային». Մհեր Հակոբյան
![]() 325 Շաբաթ, 25 նոյեմբերի, 2023 թ., 20:48 1. «ՀԱՅՔ, ԹԵ՞ ՀԱՅԱՍՏԱՆ»: Դրսում գտնվող մեր հայրենակիցներից մեկը, ցավալիորեն գտնվելով ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՋՈՂՎԱԾ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԹԵԶԵՐԻՑ ՄԵԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ, թե «Հայաստան» բառի «ստան» վերջածանցը թուրքական է, առաջարկում և համառում է «Հայաստան»-ը վերանվանել «Հայք»: Վարչապետը, քանի որ պատմությունն ավանդականորեն չի ընդունում և թերագնահատում է, պատասխանը միանգամից տարավ քաղաքական դաշտ, թե մենք այսպես, Ադրբեջանն այսպես: Իրականում, իրոք, ցավալի է և մեր հայրենակցի, և հատկապես Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, քանի որ «ստան» վերջածանցը ոչ թե թյուրքական է, այլ, ուշադիր, հնդեվրոպական լեզուներից, այդ թվում նաև հայերենից, թյուրքական լեզուներին անցած վերջածանց, որի հիմքը «ոստան» բառն է: Պարզ մի ապացույց՝ V դարի մեր հեղինակները բազմիցս են օգտագործում «ստան»-ը, այդ թվում նաև «Հայաստան»-ի վերաբերյալ, երբ թյուրքական լեզուներին հեռավոր ալթայներում առաջանալու համար դեռ 150-200 տարի կար: Սրա վրա պետք է մտածել, որ թուրքական քարոզչական թեզերը ոչ միայն հայերի շրջանակներում տարածում չունենան, այլև չհասնեն այն հաջողության, որ առաջարկներ հնչեն, թե… եկեք մեր երկրի անունը փոխենք, |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
