«Ոստիկանությունը բերման է ենթարկել մեր սիմվոլ վրանն ու բարձրախոսը»․ «Զանգ»
![]() 220 Երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2023 թ., 22:54 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Զանգ» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել որում ասվում է․ «Ոստիկանության ծառայողները «Զանգ» շարժման նախաձեռնած իրազեկման ակցիայի մասնակիցների ձեռքից կոպտորեն, ուժի գործադրմամբ խլել ու ոստիկանություն են տարել հավաքի պարտադիր ատրիբուտը՝ բարձրախոսը, և հրաժարվում են վերադարձնել։ Այդպիսով ոստիկանությունը բովանդակազրկել է մեր հավաքը՝ իրազեկման ակցիան, մենք պահանջում ենք վերադարձնել բարձրախոսը։ ՄԻՊ-ին կոչ ենք անում տեղում արձագանքել ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին ու ներկայացուցիչներ ուղարկել ոստիկանության բաժին»։ Հիշեցնենք՝ ոստիկանությունը այսօր բերման է ենթարկել «Զանգ» շարժման նախաձեռնած ակցիայի երեք մասնակիցների, որոնք վրանը պահած իրազեկման երթ էին իրականացնում․ «Բայց իրազեկման մեր երթը միեւնույն է՝ շարունակվում է։ Ոստիկանությունը չպիտի՛ որոշի՝ մենք ուր պիտի քայլենք, բայց դրա համար մեզ պետք է քո օգնող ձեռքը, որովհետև եթե իրար պահող մեր ձեռքերը շատ լինեն, ոստիկանությունը այլեւս չի կարողանա մեզ անջատել իրարից ու մենք ավելի վստահ կքայլենք դեպի մեր երազանքի պետության ապագան որոշելու ճանապարհով»,- նշել են քաղաքացիական շարժման անդամները։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
