«Արզումանյանը «մեղավոր» է իշխանության հետ չհամագործակցելու համար». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին:
Գեներալ Արզումանյանն արդեն 1.4 տարի է կալանքի մեջ է, որովհետև «մեղավոր» է 44-օրյա պատերազմի վերջին 11 օրը ՊԲ-ի հրամանատարությունը ստանձնելու համար:
Միքայել Արզումանյանը «մեղավոր» է իշխանության սպասելիքները չարդարացնելու՝ համապատասխան ցուցմունքներ չտալու համար:
Արզումանյանը «մեղավոր» է իշխանության հետ չհամագործակցելու և անհրաժեշտ տեքստեր չարտահայտելու համար:
Պատերազմի օրերին շատերն են տարբեր օղակներում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով սխալվել, բացթողումներ ունեցել, ինչից տեսականորեն, միգուցե, չէր կարող խուսափել նաև Արզումանյանը, սակայն իշխանության քաղաքական թիրախավորումը և ընտրովի արդարադատությունը ցույց են տալիս, որ գեներալն առաջին հերթին նստած է, որովհետև նրան իշխանությունը նախապես պատերազմի մեղավոր է նշանակել:
Դատա-իրավական համակարգը, տարատեսակ քննիչ հանձնաժողովներն ու քաղաքական իշխանությունը հարցի տեխնիկական, քաղաքական, և քարոզչական փաթեթավորումն են ապահովում, որի նպատակը պատասխանատվության սեփական չափաբաժնից խուսափելն է:
Սրանց խնդիրը՝ պատերազմի հանգամանքներ բացահայտելը չէ, սրանք ամեն ինչ անում են ժողովրդի դեմ իրականացրած թշնամական գործողությունները պարտակելու և պատասխանատվությունից փախչելու համար»:

«Իրանի հետ պшտերազմը կավարտվի շատ շուտոով». Թրամփ
3215:19
«Փաշինյանն անուղղակիորեն ընդունում, որ ՔՊ-ն ձայներ է ստացել ցածր կրթական ցենզի և մանիպուլյացիայի հաշվին»․ Արշակ Սարգսյան
3314:54
«Սևանի ափին»․ Նիկոլ Փաշինյան (լուսանկար)
4114:48
«Կրթությունը լավ է, բայց բարդույթներով «պրիդուռոկ» չլինելը ավելի կարևոր է»․ Անժելա Էլիբեգովա
5314:30
«Ե՞րբ է ավտոշուկան տեղափոխվելու ԵՊՀ»․ Կարեն Հեքիմյան
5514:24
«Եթե Իրանն այս իրավիճակն ամրագրի, գործ ենք ունենալու այլ քաշային կարգի գերտերության հետ». Վարդան Ոսկանյան
6214:12
«Հայացք ձգեք ԱԺ ուղղությամբ, հասկանանք՝ քանի՞ գրագետ, դաստիարակված արարած կա այնտեղ»․ Արմենուհի Վարդանյան
6014:00
«Ցավալի ցինիզմ է․ հայաթափված Արցախում հրճվում են և հարց չեն տալիս՝ ո՞ւր են կորել հայերը»․ Մհեր Հակոբյան
7613:48