Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը

Երևանի Հաղթանակ զբոսայգում սեպտեմբերի 12-13–ին կհանդիպեն 11 երկրների՝ Հայաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի, Սերբիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Քաթարի, Հունգարիայի, Ուրուգվայի և Անգլիայի դիզայներներ, արհեստագործ վարպետներ ու մշակույթի ներկայացուցիչներ՝ «Անցյալի ապագա» միջազգային մշակութային փառատոնի շրջանակում։
Միջազգային հյուրերը Հայաստանում կմնան մինչև սեպտեմբերի 14-ը։
«Անցյալի ապագա» նախագիծը նվիրված է ազգային մշակութային ժառանգության պահպանմանը, վերաիմաստավորմանն ու ժամանակակից աշխարհում նորովի ներկայացմանը։ Փառատոնի առանցքում է էթնիկ նորաձևությունը՝ ազգային տարազների, ավանդական զարդանախշերի և հնագույն արհեստների ժամանակակից մեկնաբանություններով։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են էթնո-նորաձևության ցուցադրություններ, տարբեր ժողովուրդների ազգային հագուստի ներկայացումներ, «Վարպետների քաղաք», դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդես-վաճառք, վարպետության դասեր, շնորհանդեսներ, ստեղծագործական հանդիպումներ, երաժշտական և թատերական ծրագրեր։

«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
8203:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
15700:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
9900:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
113Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
99Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
118Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
104Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
98Երեկ, 17:54