Հաշվիչ հանձնախմբի նախագահը ներկայացրեց երեկվա քվեարկությունների արդյունքները
![]() 179 Չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2023 թ., 10:30 Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: Փակ քվեարկության արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Մարաբյան՝ կողմ 68, Մխիթարյան՝ կողմ 0, Շահվերդյան՝ կողմ 0: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել էր Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 68, դեմ՝ 1: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել էր նաև Նունե Հախվերդյանի թեկնածությունը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 68, դեմ՝ 1: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրել էր Հակոբ Միհրանյանի թեկնածությունը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ, կողմ՝ 69, դեմ՝ 0: Այս տեղեկությունը հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը՝ ներկայացնելով երեկ տեղի ունեցած քվեարկությունների արդյունքները: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
