«Ի՞նչ շահ ունեք, որ սենց ավիրում եք ավտոներկրման ոլորտը». Թադևոս Ավետիսյան

Ազգային ժողովում պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ 2022 թվականի բարձր տնտեսական աճը արտահանման բարձր տոկոսների արդյունք էին: «Մի կարևոր թիվ ասեմ՝ 2,4 միլիարդ դոլարով ավելի արտահանում ենք ունեցել 2022-ին, որի 12%-ը՝ շուրջ 322 միլիոն դոլարը, միայն ավտոմեքենաների արտահանման գծով: Նախորդ տարիների համեմատ աճն ահռելի է՝ 8,3 անգամ:
Ի՞նչ ա արել ձեր կառավարությունը տրանսպորտային միջոցների արտահանման թռիչքաջձև աճն ապահովելու համար, որ հիմա, որքան ուժ ունեք, ապախթանում եք այդ այդ ուղղության զարգացվումը: Օրինակ, վերջերս էապես բարձրացրիք ավտոմեքենաների ներկրման բնապահպանման վճարները: Ավելացված արժեքի հարկի վերադարձի արհեստական խոչընդոտներ կան, ստեղծում եք առանձին դեպքերում հարկային մարմնի լիազորությունների չարաշահմամբ: Ոչ շուկայական մեխանիզմներին եք արդեն անցել՝ Սահմանադրությանը հակասող: Մտնում եք մարդկանց բիզնես և դուք եք ուզում թելադրել, թե ինչ հավելում պիտի ստանա ինքն իր բիզնեսում, որից պիտի հաշվի շահույթը: Ասում եք՝ 20%-ից պակասը չեք հաշվում: Դա անում էին սովետական տնտեսական կարգի պարագայում: Բայց կարծեմ՝ Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է, որ մենք շուկայական տնտեսակարգ ունենք: Կամ մաքսատան կայանման օրական 1600 դրամը հիմա էլ ուզում դարձնել 5000 դրամ»:
«Ավտոներկրողների հետ կապված բոլոր հարցերն այժմ գտնվում են քննչական տիրույթում և Քննչական կոմիտեն է այդ գործը քննում։ Կառավորությունը որևէ անելիք չունի, քանի որ որևէ բան բացատրելը կարող է միջամտություն դիտվի Կառավարության կողմից»,- հարցին պատասխանեց Արդարադատության նախարարը։

«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
8210:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
17309:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
7808:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
12600:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
113Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
108Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
171Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
88Երեկ, 21:48