«Եթե մի շենքում 2 հարևան կռվում են, շենքի մյուս բնակիչները չպետք է միջամտեն». թուրք լրագրողը` Պետրոս Ղազարյանին

Հայաստանն ու Թուրքիան պետք է խոսեն խաղաղության մասին, դեկտեմբերի 7-ի երեկոյան Պետրոս Ղազարյանին հյուրընկալելիս հավաստիացրեց թուրքական TGRT լրատվական ծառայության միջազգային լուրերի բաժնի ղեկավար Էմրե Դիները: «Եթե մի շենքում 2 հարևան կռվում են, շենքի մյուս բնակիչները չպետք է միջամտեն»,- հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսելիս նշեց զրուցակիցը: Նա հորդորեց, որ Հայաստանը չդիմի Ֆրանսիային, զենք չընդունի նրանից, որովհետև ինքն անկախ պետություն է, պետք չէ խառնել ուրիշներին: «Եթե Ադրբեջանն ու Թուրքիան միասին են, դա նորմալ է, որովհետև դուք երկուսի հետ էլ խնդիր ունեք: Պետությունների մեջ հարաբերություններում չպետք է ասվեն՝ այ դու անցյալում այս ես արել, այ նա այսպես ասաց... Եթե այսպես առաջնորդվենք, ոչ մի տեղ չենք հասնի: Ես շատ եմ սիրում այս խոսքը՝ խաղաղությունը քաջերն են ստեղծում»,- ասաց թուրք զրուցակիցը:
«Թուրքիան ցանկանում է զրո խնդիր ունենալ հարևանների հետ: Այսօր ով ինչ ուզում է ասի, առանց Թուրքիայի ոչ կլինի Միջին Արևելք, ոչ Հարավային Կովկաս, ոչ Եվրոպա»,- վստահ է Դիները:
Պետրոս Ղազարյանը հակադարձեց. «Ձեր խոսքերից տպավորություն է, թե Թուրքիան ու Ադրբեջանն առաջարկում են խաղաղ ապրել և Հայաստանն է խանգարում: Այնինչ ամեն ինչ հակառակն է՝ չնայած ամեն ինչին, չնայած Ցեղասպանությանը, Հայաստանն է, որ առաջարկում է խաղաղություն հաստատել, այնինչ Թուրքիան ու Ադրբեջանն են խոչընդոտում»:

«Արցախի անկումն սկսվեց այն պահին, երբ հարվածը նաև թիկունքից էր»․ Հունան Թադևոսյան
110:54
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին (տեսանյութ)
3310:24
«Արցախը եղել և մնում է հայրենասեր յուրաքանչյուր մարդու սրտում»․ «Ապրելու երկիր» կուսակցություն (տեսանյութ)
4810:18
Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել. «Ժողովուրդ»
4909:36
Արցախի անկման ու հայաթափման 3-րդ տարելիցն է (տեսանյութ)
3709:06
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ (լուսանկար)
6408:24
«Ջրային ռեսուրսների ոլորտում արձանագրվել են բացասական միտումներ»․ Լևոն Ազիզյան
11700:42
«Խաղաղությունը պետք է խարսխված լինի ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա». Վեհափառ (լուսանկար)
11100:36