Չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Միակ լուծումը սա է». Վահե Գրիգորյան

«Միակ լուծումը սա է». Վահե Գրիգորյան
320
Ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2023 թ., 23:48

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի որ թեման իրոք զգայուն է, երկրորդիվ անդրադառնամ.
Ես անձամբ շներին շատ եմ սիրում, հաճախ՝ դրանց տերերից ավելի շատ. շները հավատարմությունն են սիմվոլիզացնում ինձ համար, առավել հաճախ՝ անշնորհակալ հավատարմությունը:
Կատուներին նույնպես շատ եմ սիրում. նրանք անկախության, ինքնուրույնության և ինքնավստահության սիմվոլ են, միաժամանակ թե´ գիշատիչ են, թե´ «տնային» և անչափ խորհրդավոր:
Այլ կենդանիներ ևս սիրում եմ՝ արջ, փիղ, ստվերապոչ, մկներ, բայց կա մի բայց. այս բոլոր կենդանիները պետք է բաց ու հասանելի լինեն միայն մարդու ուշադրության ներքո, նրանց հետ «չկանոնակարգված» շփումը (որը լինում է թափառող տեսակների հետ հանդիպման պարագայում) լի է բազմատեսակ հիվանդություններով վարակվելու և դրանք տարածելու վտանգով: Անգամ փոքրիկ-չքնաղ սկյուռիկների կծելու պարագայում մահը հավանական է, եթե մեկ-երկու օրվա ընթացքում չդիմել բժշկի:
Թափառող շների ու կատուների պարագայում իրավիճակը նույնն է, ուղղակի ի տարբերություն կատուների, շներըի ոհմակը (ընտելացված գայլերի ոհմակ) առավել քան վտանգավոր է. շան կծելու արդյունքում հնարավոր է մահանալ անգամ 4 օրվա ընթացքում, եթե շունը վարակված է կատաղությամբ: Հատկապես վտանգավոր են թափառող դարձած նախկին «տնային» շները, որոնց գործողությունները դառնում են առավել ագրեսիվ՝ պայմանավորված «փափուկ կյանքից կոշտ միջավայր տեղափոխվելով»: Սրան համանման փորձ իրենից ներկակացնում է Ջոն Կալխունի 1968թ. փորձը:
Մյուս կողմից, պայմանավորված թափառական շների կողմից մարդկանց ու հատկապես երեխաների վրա հարձակումներով, առավել ակտիվանալու են հաշվեհարդարները շների նկատմամբ, և որևէ քրեական պատիժը չի կանգնեցնելու վնասված կամ, Աստված մի´ արասցե, մահացած երեխայի ծնողի:
Ստեղծվածը բայց, այնուամենայնիվ, դիլեմա չէ. կա ու պետք է լինի այլ՝ ռեգուլատիվ տարբերակ միջնորդի՝ պետության տեսքով:
Պետությունը շների համար հատուկ կացարաններ՝ ռեզերվացիաներ պետք է պատրաստի և բոլոր թափառական շներին տեղափոխի այնտեղ, ուր հիվանդ շները կբուժվեն և վտանգ չեն ներկայացնի այլոց համար, իսկ անբուժելի վիճակում գտնվողները կքնեցվեն, որպեսզի չշարունակեն տանջվել:
Միակ լուծումը սա է, սա միակ ու լավագույն ինստիտուցիոնալ լուծումն է»:

Աղբյուրը`   Վահե Գրիգորյան