«Ի՞նչ է լինելու 10 կամ 30 տարի հետո, եթե մենք շարունակում ենք աչք փակել կրթության որակի վրա». Սիրանուշ Հակոբյան-Սամսոնյան

Ուսուցչուհի, դասախոս Սիրանուշ Հակոբյան-Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեխաները, որոնք ընդունվել են այս տարի դպրոց, 25 տարի անց լինելու են իրենց մասնագիտական կարիերայի սկզբնական փուլում։ Իսկ այն երեխաները, որոնք արդեն սովորում են և պետք է ավարտեն հաջորդ տասնամյակի սկզբում թողնելու են որոշակի ազդեցություն մարդկային հասարակության զարգացման գործում։
Կրթության ոլորտում այժմյան կատարվող փոփոխությունների, նորարարությունների ու բարեփոխումների արդյունքները երևալու են տասնամյակ հետո։
Երբ նախատեսվում է փոփոխություններ մտցնել գործող կրթական համակարգում, առաջ է գալիս պլանավորման հարցը, այսինքն առաջանում է նաև կանխատեսման անհրաժեշտություն։
Պլանավորել՝ նշանակում է անել ընտրություն ապագայի համար, կանխորոշել կամ ուղորդել։ Բայց կրթության պլանավորումը եզրակացնում է դրա հետ միասին որոշակի քաղաքականության առկայություն, որի նպատակն է հանդիսանում հասարակության որոշակի տեսակի ձևավորումը։ Այսինքն, թե ինչպիսիհասար ակություն կունենանք մենք ապագայում, կախված է կրթության պլանավորումից։
Արդյո՞ք մեր այժմյան կրթական ոլորտում կան, այսպես կոչված, բարեփոխումներ, եթե կա պլանավորում, ինչպիսի՞ նպատակ կամ քաղաքականություն է այն հետապնդում հասարակության ձևավորման հարցում։ Այժմյան մեր իրավիճակը գալիս է կրթական ոլորտի խնդիրներից, որոնք բոլորս գիտենք թե առաջին նախագահի կառավարման տարիներին ինչպիսի վիճակում էր։
Ի՞նչ է լինելու 10 կամ 30 տարի հետո, եթե մենք շարունակում ենք աչք փակել կրթության որակի վրա։
Մանկապարտեզից սկսած, ընդհուպ, ներառյալ համալսարանները՝ խնդիրը խորն է և առկա թե քանակի և թե որակի մեջ»։

Հայաստանյան մասնակիցները մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում նվաճել են 4 մեդալ
83705.08.2026, 20:12
«Ժամանակն է՝ միասին պաշտպանելու համալսարանի ինքնավարությունը»․ Արսեն Թավադյան
93005.08.2026, 11:12
«Դիմում եմ ներկայացրել՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ»․ Արման Անտոնյան
119704.08.2026, 12:00
«Եթե Հայաստանը լիներ հանրապետություն, ուսանողները և դասախոսները հրապարակային ակցիաներ կանեին». Տիգրան Աթանեսյան
135503.08.2026, 09:18
«Դառնացնող հանգամանքը Համալսարանի խուլ ու անտարբեր լռությունն է»․ Մենուա Սողոմոնյան
119602.08.2026, 16:12
«Ավելի քան չորս տասնամյակ Գագիկ Ղազինյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում»․ Ռուբեն Մխիթարյան
137601.08.2026, 16:00
«Քաղաքական շարժառիթներով նոր սերնդին Ղազինյանից սովորելու հնարավորությունից զրկելը էժան ու ցածր քայլ է»․ Արթուր Ղամբարյան
120601.08.2026, 15:12
Գագիկ Ղազինյանին ծանուցել են՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում չի աշխատի
109801.08.2026, 14:42