«Էդ ո՞նց պատահեց, որ մեզ հաջողվեց որպես կառավարող թիմ` չփլուզվել». Փաշինյան

Դեկտեմբերի 9-ին Իջևան քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իր ելույթում նա անդրադարձել է նաև Արցախի կորստի թեմային: «Շատ կարևոր է գտնել այն հարցի պատասխանը, թե ինչպես է, որ 2020 թվականի հայտնի իրադարձություններից հետո, երբ մենք գտնվում էինք մեղադրանքների տարափի տակ, էդ ո՞նց պատահեց, որ մեզ հաջողվեց որպես քաղաքական թիմ, որպես կառավարող թիմ՝ չփլուզվել: Դա ունի մի պատճառ, որովհետև մեզ մեղադրում էին, բայց մեզ չէին մեղադրում նրա մեջ, ինչի մեջ կարող ենք իսկապես մեղավոր լինել: Էն, ինչի մեջ մեզ մեղադրում էին, կապ չուներ ընդհանրապես իրականության հետ:
Այո, մենք մեղավոր ենք, բայց ինչո՞ւմ, ինչքա՞ն, ի՞նչ տեսք ունի այդ մեղադրանքը: Մաքսիմալ մեղադրանքը սա է՝ իշխանության գալով մենք շարունակում էինք կրել Լեռնային Ղարաբաղի խնդրի համազգային էմոցիոնալ կրումը: Դա մի ընկալում էր, որը ՀՀ-ի քաղաքացիների 90 տոկոսից ավելին ուներ»,- ասաց նա:

Լիտվան օդ է բարձրացրել ՆԱՏՕ-ի կործանիչ և փակել Վիլնյուսի օդանավակայանը՝ թռչունների երամը շփոթելով ԱԹՍ-ի հետ
3119:54
«Մահաբեր և պատերազմաբեր «մեծ զորավարը»». Էդգար Ղազարյան
4019:42
Սաուդյան Արաբիայում նավթատարի վնասման պատճառով վտանգի տակ է համաշխարհային նավթի արտահանման մոտ 4%-ը
6319:30
«Հայկական ժառանգության յուրացումը հո նոր չի՞ սկսվել». Արա Պապյան
4119:18
«Եթե եկեղեցին հայկական չէ, ապա ինչո՞ւ է Հասան-Ջալալ-Դոլան եկեղեցու կառուցման սկիզբն ու ավարտը նշում հայկական թվագրությամբ». Ժաննա Ալեքսանյան
4818:48
«4 տարի առաջ էս օրն էլի պատերազմ էր. ո՞վ հիշեց ո՞վ գնաց». Արամ Գևորգյան
5618:30
«Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին».Սուրեն Սուրենյանց
5918:06
«Հայաստանում իրական արևմտյան արժեքներ դավանողներ չկան». Արա Պողոսյան
6017:42