«Հայրենիքի վրա «ժամանակ չվատնելու և ռեսուրսներ չծախսելու» մասին կարող է խոսել միայն անհայրենիք մեկը». Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. ««Մենք 30 տարի ուղղակի ժամանակ էինք վատնել ու ռեսուրսներ ենք ծախսել մի խնդրի վրա, որն, ի սկզբանե, անլուծելի էր»:
Սա Արցախի վերաբերյալ Փաշինյան Նիկոլի արտաբերած բառերն են:
Հայրենիքի վրա «ժամանակ չվատնելու և ռեսուրսներ չծախսելու» մասին կարող է խոսել միայն անհայրենիք մեկը: Սակայն, նույնիսկ անհայրենիքները կարծիք արտահայտելու և քաղաքական դիրքորոշում ունենալու իրավունք ունեն: Եվ, այս իմաստով, Փաշինյան Նիկոլի բառերը վտանգավոր են և դատապարտելի:
Նախ՝ «ի սկզբանե, անլուծելի խնդիրներ» չկան: Ցանկացած խնդիր լուծում ունի:
Բացի դրանից, նորագույն պատմությունը ցույց է տալիս խնդիրների լուծման տարբերակները: 70-ականների սկզբին հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությունը, 90-ականներին՝ Կոսովոն անկախացավ Սերբիայից, Աբխազիան և Հարավային Օսեթիան՝ Վրաստանից, Մերձդնեստրը՝ Մոլդովայից: Մեր օրերում կիսվեց Սուդանը, Եթովպիան:
Անլուծելի՞ էր արդյոք Կոսովոյի խնդիրը: Ոչ, քանզի այս պահին աշխարհի 124 պետություն պաշտոնապես ճանաչել են Կոսովոյի անկախությունը: Նույնը Հարավային Սուդանի և Էրիթրեայի պարագայում: Համոզված եմ՝ մնացածն իրենց հերթին են սպասում:
Հյուսիսային Կիպրոսի խնդիրն առկախված է արդեն 50 տարի: Պատկերացնու՞մ եք, որ այդ տարածքի ղեկավարը հայտարարի Հյուսիսային Կիպրոսի «անիմաստության» մասին: Ես չեմ պատկերացնում:
Հայտարարելով, որ Արցախի հարցն «ի սկզբանե, անլուծելի էր», Փաշինյան Նիկոլը լուրջ հարված է հասցնում Հայաստանի Հանրապետությանը, վերջինիս քաղաքական իմիջին:
Արցախի խնդիրն «անլուծելի չէր»: Սխալ էր «ի սկզբանե» ընտրված արտաքին քաղաքական վեկտորը, որն ի վերջո հանգեցրեց Արցախի խնդրի «անլուծելիությանը»: Ի տարբերություն Հայաստանի, օրինակ՝ Կոսովոն ի սկզբանե ճիշտ վեկտոր էր ընտրել»։

«Քանի դեռ ՀՀ-ում չի փոխվել նոյեմբերի 9-ի հայտարարության նկատմամբ վերաբերմունքը՝ որպես փրկօղակի, հակառուսականությունը աճելու է». Հայկ Այվազյան
5002:06
«Այդ որտե՞ղ եք տեսել, որ ճկույթ մատը դուրս գա սեփական գլխի դեմ». Ռուբեն Մելիքյան
7101:00
Արցախի Հանրային Խորհուրդը միջազգային կառույցներից ակնկալում է հստակ գնահատական և պատշաճ արձագանք
6500:48
«Մենք դատապարտված չենք մանրադրամ դառնալու. oրինա՛կ վերցնենք գերմանացիներից».Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
7300:30
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
12200:19
«Կարմիր ծովում լարվածության սրման ֆոնին ԱՄՆ-ն ուղղակի կապ է հաստատել հութիների հետ». Վենս
112Երեկ, 23:42
«Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, եթե ստանա հուսալի երաշխիքներ». Զելենսկի
142Երեկ, 22:07
«Նավթը արագորեն կէժանանա, հենց որ Իրանի հետ ռազմական հակամարտությունն ավարտվի». Թրամփ
149Երեկ, 21:07