Ովքե՞ր են մանկապարտեզների՝ աշխատանքից ազատված տնօրենները. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱԱԾ-ի կողմից մանկապարտեզների սնունդի շուրջ բացահայտված ապօրինություններից հետո տնօրեններին ասել են՝ դիմում գրեն, ազատվեն, ինչն էլ տնօրեններն արել են: «Ավելին, գրել էինք, որ Երևան քաղաքի մանկապարտեզների տնօրենների են տարել ԱԱԾ՝ հարցաքննության, և քննությունը ցույց կտա՝ կկալանավորեն նրանց, թե ոչ։ Տեղեկացանք, որ ԱԱԾ-ում հարցաքննված տնօրենների մեջ եղել են նախկին պաշտոնյաների կանայք, որոնցից մեկը Երևանի թիվ 43 մանկապարտեզի տնօրեն Կարինե Հովակիմյանն է, որը «Խոսրով»-ի արգելոցի նախկին տնօրեն Հրաչյա Հովակիմյանի կինն է։ Վերջինիս ևս ասել են՝ դիմում գրի, ինքնակամ ազատվի։ Մեզ հետ զրույցում Կարինե Հովակիմյանը նշեց, որ ինքն իր սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից: Ի դեպ, նկատենք, որ ԱԱԾ-ի այս բացահայտումից հետո 11 մանկապարտեզի ազատված տնօրենների զգալի մասը երկար տարիներ աշխատել են նախկին իշխանությունների օրոք, ու նրանց ազատվելու գործընթացն իրականացվեց այս բացահայտումից հետո։
Նշենք, որ ԱԱԾ-ն օրերս հայտնեց՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի մատակարարման պետական գնումների մրցույթներում հաղթող ճանաչված և սննդի մատակարարմամբ զբաղվող «Հայկազունք» և «Ֆոտոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների փաստացի սեփականատեր Յ.Ա-ն, նշված ընկերություններում վարորդ-առաքչի գործառույթներ փաստացի իրականացնող Պ.Մ-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում մեկ միասնական դիտավորությամբ, խաբեության եղանակով կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, առանձապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպության և առեւտրային կազմակերպության կողմից տրվող, իրավաբանական նշանակության փաստ հաստատող և հատուցման իրավունք վերապահող, տարբեր տեսակի սննդի պահանջարկի և մատակարարված լինելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ուռճացված տվյալներ են ներկայացրել։ Ըստ ԱԱԾ-ի՝ 2023 թվականի փետրվարից նոյեմբեր ամիսների ընթացքում փոխանցման եղանակով ստացել և խաբեության եղանակով հափշտակել են փաստացի չմատակարարված ապրանքների խմբաքանակների դիմաց վճարված առանձնապես խոշոր չափերով գումարները»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
226Երեկ, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
31216.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
68616.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
64415.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
80710.07.2026, 15:00
Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո
98706.07.2026, 19:12
«Համալսարանական «իշխանություն-ընդդիմություն» կոալիցիան անհանգիստ է»․ Կարեն Հեքիմյան
129901.07.2026, 03:06
Ֆիզիկա և Հայոց պատմություն առարկաների քննության թեստերն ու պատասխանները
102430.06.2026, 17:30