«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, գերիների վերադարձ չէ»․ Լարիսա Ալավերդյան
![]() 354 Չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2023 թ., 22:00 «Այստեղ գերիների փոխանակում տեղի չի ունեցել, այլ դատապարտված անձանց փոխադարձ վերադարձն այն երկրին, որի քաղաքացիներն են։ Չմոռանաք,մոր նրանք գերեվարված լինելով Ադրբեջանում, ուղղակի արհեստականորեն բոլորը դատվեցին, դատապարտվեցին։ Այնպես, որ այն ինչ տեղի ունեցավ այսօր, գերիների վերադարձ չէ»,- այս մասին «Պանորամա»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։ Ալավերդյանն ընդգծել է, որ Ադրբեջանը մերժում է այն, որ վերադարձվող անձիք գերի են։ «ՀՀ որոշ լրատվամիջոցներ, որոնք գրում են՝ վերադարձվում են երկու ադրբեջանցի զինվորականներ, չարաչար սխալվում են։ Ադրբեջան վերադարձվում են երկու՝ հանցագործություն գործած մարդասպաններ։ Իսկ ինչո՞ւ երկուսը՝ 32-ի դիմաց։ Հստակեցնենք, որ մինչ այդ Հայաստանը համաձայնել է, որպեսզի հաջորդ տարի Ադրբեջանն ընդունի միջազգային կլիմայական կոնֆերանսի (COP29) ներկայացուցիչներին իրենց երկրում։ Հայաստանը «բարի կամքի» ցուցադրական քայլ է իրականացրել՝ համաձայնելով, որ այդպիսի միջազգային հեղինակավոր միջոցառում տեղի ունենա Ադրբեջանում։ Այստեղ նորից քաղաքական առևտուր է»,-ասաց Ալավերդյանը։ Դիտարկմանը, թե ինչո՞ւ է կարևոր Ադրբեջանի համար միջազգային կոնֆերանսի անցկացումն իր երկրում, տիկին Ալավերդյանը նկատեց․ «Չէ՞ որ բարձրացնում է երկրի իմիջը։ Բացի դրանից, բոլոր նման կոնֆերանսներում, օգտվելով պահից, Ադրբեջանը տալու է նրանց կեղծիքի վրա հիմնված նյութեր՝ ԼՂ-ի մասին։ Նրանք բոլորը վերադառնալու են այնպիսի փաթեթներով, որ ուղղակի դառնալու են հետագայում Ադրբեջանի ջատագովները և բացարձակապես չեն գնալու պահանջվող գործողությունների, այն է՝ պատժամիջոցների պահանջը ցեղասպանական Ադրբեջանի դեմ»։ Ինչ վերաբերում է 32 գերիների վերադարձով պայմանավորված լուսանկարների ու տեսանյութերի հրապարկմանը, որտեղ պարզ երևում են նրանց դեմքերը, ապա ՄԻ առաջին պաշտպանն ասաց․ «Դա մարդու իրավունքների այնպիսի կոպիտ ոտնահարում է, որը վկայում է մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության գծով մեր հետընթացի մասին։ Ժամանակին, երբ գերիները վերադառնում էին, միայն նրանց համաձայնությունից հետո էր դա տեղի ունենում, այն էլ՝ տարիներ անց»։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
