Ուշագրավ զարգացումներ՝ «Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործում. «Հրապարակ»
![]() 216 Հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2023 թ., 09:36 «Հրապարակ»-ը գրում է. ««Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործով առաջին դատական նիստը նշանակվել է 2024թ. հունվարի 17-ին։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանին։ Հիշեցնենք, որ դատախազությունն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում վիճարկում է Ծառուկյանի ողջ ունեցվածքի օրինականությունը: Մեր տեղեկություններով, 90-ականներից ծագող այս գույքի օրինականության ապացուցումը ՀՀ իրավապահները գրեթե անհնարին են համարել, ուստի վստահ են եղել, որ Ծառուկյանը հաշտության է գնալու՝ գույքի ինչ-որ մաս զիջելով պետությանը: Սակայն պարզվում է՝ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, իր սնդուկներում պահպանել է անգամ 80-ականների հին ֆակտուրաներ, որոնք սովետի վերջին և անկախության առաջին տարիներին միլիոնների եկամուտ են բերել իր որդուն և հիմք հանդիսացել նրա հետագա հարստության համար: Դրանց առկայությունը, ասում են, բավականին փոխում է իրավիճակը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
