Երևանի բոլոր մանկապարտեզներում տեղադրվելու են տեսախցիկներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Երևանի թիվ 94 մանկապատեզում տեղի ունեցած միջադեպից հետո աշխատանքից ազատվել են տնօրենը, մանկապարտեզի դաստիարակը, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը:
Մեր տեղեկություններով, վերջին շրջանում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված գործողությունների արդյունքում արված բացահայտումներից, ինչպես նաև թիվ 94 մանկապարտեզի աղմկահարույց դեպքից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է քննարկել և կարճ ժամկետում լուծումներ գտնել նշված խնդիրներին։ Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում համայնքային ենթակայության տակ գտնվող բոլոր մանկապարտեզներում տեղադրվելու են տեսախցիկներ՝ թե՛ պատկերային, թե՛ ձայնային և տեսահսկմամբ։
Այսինքն, այդպիսով մանկապարտեզների առօրյան և երեխաների պաշտպանությունը «ուղիղ եթերում» հասանելի է լինելու քաղաքապետարանին, մյուս կողմից՝ հնարավոր է լինելու պաշտպանել մանկապարտեզների բարեխիղճ աշխատակիցներին՝ զերծ պահելով հնարավոր զրպարտությունից։ Ի դեպ, հավելենք նաև, որ մեր ունեցած տեղեկությամբ, քննարկվում է նաև մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերն առաջիկայում բարձրացնելու հարցը»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Հայաստանյան մասնակիցները մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում նվաճել են 4 մեդալ
83705.08.2026, 20:12
«Ժամանակն է՝ միասին պաշտպանելու համալսարանի ինքնավարությունը»․ Արսեն Թավադյան
93005.08.2026, 11:12
«Դիմում եմ ներկայացրել՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ»․ Արման Անտոնյան
119704.08.2026, 12:00
«Եթե Հայաստանը լիներ հանրապետություն, ուսանողները և դասախոսները հրապարակային ակցիաներ կանեին». Տիգրան Աթանեսյան
135503.08.2026, 09:18
«Դառնացնող հանգամանքը Համալսարանի խուլ ու անտարբեր լռությունն է»․ Մենուա Սողոմոնյան
119602.08.2026, 16:12
«Ավելի քան չորս տասնամյակ Գագիկ Ղազինյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում»․ Ռուբեն Մխիթարյան
137601.08.2026, 16:00
«Քաղաքական շարժառիթներով նոր սերնդին Ղազինյանից սովորելու հնարավորությունից զրկելը էժան ու ցածր քայլ է»․ Արթուր Ղամբարյան
120601.08.2026, 15:12
Գագիկ Ղազինյանին ծանուցել են՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում չի աշխատի
109801.08.2026, 14:42