Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մտավախություն ունեմ, որ սա հստակ ուղերձ է մեզ». Նաիրի Հոխիկյան

«Մտավախություն ունեմ, որ սա հստակ ուղերձ է մեզ». Նաիրի Հոխիկյան
302
Հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2023 թ., 16:48

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որ աշխատանքներ է տանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ու ճանապարհների բացման ուղղությամբ։
Որևէ մեկն ուշադրություն դարձրե՞ց, թե ինչու է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը խոսում մեր տարածաշրջանի քաղաքական ու տնտեսական հարցերի լուծման մասին, և ոչ թե ասենք Ռուսաստանի ԱԳՆ-ն։
Ես սա պատահական չեմ համարում և մտավախություն ունեմ, որ դա հստակ ուղերձ է մեզ՝ Արևմուտքի ռազմական խաղաղ ներխուժմանն ի պատասխան։
Էլի մենք ենք տուժելու ու էլի Հայաստանի հիմար իշխանության պատճառով»:

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան