Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Փորձում ենք մարդկանց բացատրել, թե իշխանության այժմյա՛ն քայլերն ինչի են բերելու». Լևոն Քոչարյան

«Փորձում ենք մարդկանց բացատրել, թե իշխանության այժմյա՛ն քայլերն ինչի են բերելու». Լևոն Քոչարյան
175
Հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2023 թ., 23:18

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը «24Նյուզ»-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ վստահեցրել է, որ գոնե առաջիկայում չի պատրաստվում նոր կուսակցություն ստեղծել: Իր մարզային հանդիպումներն ու ակտիվությունը նա պայմանավորում է իր պատգամավորական գործունեությամբ: «Պարզապես փորձում եմ մոլորությունից հանել այն մարդկանց, ովքեր իշխանության ստի ճիրաններում են»,- բացատրել է նա:

Նա մասամբ է համաձայն այն մտքին, որ ի տարբերություն Փաշինյանի առաջադրած խաղաղության խաչմերուկի, ըննդիմությունը ոչ մի գաղափար, իրավիճակից ելք չի առաջադրում: «Խնդիրը միգուցե գաղափարը մինչև վերջ քաղաքացիներին չհասցնելն է»,- կարծիք հայտնեց պատգամավորը:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

«Փորձում ենք մարդկանց բացատրել, թե իշխանության այժմյա՛ն քայլերն ինչի են բերելու». Լևոն Քոչարյան