Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

««Մելկի խուլիգանի» ուղերձն այն է, որ Արցախի նախագահի ինստիտուտ այլևս գոյություն չունի». Տ. Աբրահամյան

««Մելկի խուլիգանի» ուղերձն այն է, որ Արցախի նախագահի ինստիտուտ այլևս գոյություն չունի». Տ. Աբրահամյան
202
Հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2023 թ., 21:42

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պարեկային ծառայությունն Արցախի նախագահի մեքենան է կանգնեցրել՝ «զգուշացվել է, որ նա օրենքով ավտոշարասյունով երթևեկելու իրավունք չունի»։
Հասկանալի է, որ ոստիկաններն իրենց նախաձեռնությամբ Արցախի նախագահի մեքենա չէին կանգնեցնի, առավել ևս՝ զգուշացնելու գործառույթ չէին ստանձնի:
Փոքրոգի, «մելկի խուլիգանի» դերի մեջ մտած իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի հետ կապված ամեն ինչ ոչնչացնելու համար՝ խորհրդանիշ կամ ինստիտուտ հիշեցնող ցանկացած բան:
Այստեղ նույնիսկ անձի խնդիր էլ չէ, ուղերձն այն է, որ Արցախի նախագահի ինստիտուտ կամ Արցախ այլևս գոյություն չունի:
Գարշելիության և ստորության հերթական դրսևորումը, որն անշուշտ վերջինը չէ»: