Տարեմուտի գիշերը Գոհաբանական մաղթանքի ավարտին կատարվում է նռան օրհնության կարգ՝ նռնօրհնեք

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ եկեղեցիներում Տարեմուտի գիշերը Գոհաբանական մաղթանքի ավարտին կատարվում է նռան օրհնության կարգ՝ նռնօրհնեք:
Դեռևս վաղուց նուռն արևելյան ժողովուրդների մոտ համարվել է բոլոր պտուղների արքան՝ ոչ միայն նրա՝ քիմքին հաճելի համի, բուժիչ հատկությունների, այլև նռան գլխամասում «թագի» պատճառով: Տեսակետ կա, որ արքայական թագի նախատիպը հնում վերցրել են նռան «թագից»:
Նուռը վաղնջական ժամանակներից ունեցել է նաև առանձնահատուկ ու հարուստ սիմվոլիկա: Դա մեծապես պայմանավորված է եղել նռան գունային երանգներով, յուրօրինակ ծավալաձևով, բազմահատիկների «ճարտարապետական» կառուցվածքով ու միասնականությամբ: Թե՛ հին դիցարանում, թե՛ այլ կրոններում՝ բուդդիզմ, իսլամ, նուռը ունեցել է և ունի բազմաթիվ խորհրդանիշներ:
Քրիստոնեության մեջ ևս նռան սիմվոլիկան բավականին տարողունակ է, այն մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն է՝ Իր՝ գավաթում հեղված արյամբ, իսկ կերպարվեստում, երբ պատկերել են Տիրոջը՝ նռով, արտահայտել են Քրիստոսի հարության գաղափարը: Նուռը խորհրդանշում է աստվածային շնորհների բազմազանությունը, Եկեղեցին՝ իր բազմաթիվ հոտով:
Նուռը, և՛ իր խորհրդանշական իմաստով, և՛ որպես ազգային զարդամոտիվ, լայն տարածում է ունեցել հայկական ճարտարապետության, գորգագործության, կիրառական արվեստի մնացյալ տեսակների և մանրանկարչության մեջ (Գրիգոր Խլաթեցու, Թորոս Տարոնացու, Թորոս Ռոսլինի նկարազարդած, Հաղպատի և այլ Ավետարաններ): Հայ եկեղեցու խորանների մեկնություններում նռնենիները մեկնվում են իբրև մարգարեների խոսքը, որոնք առակի նման, իրենց հաստ ու դառը կեղևով ծածկում էին քաղցրության Ավետիսը, անմահության պտուղը՝ Քրիստոսին:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
145Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
26716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
101515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
56713.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
53413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
55612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
50512.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
63510.09.2026, 16:12