Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ցանկություն` շնորհավորանքի փոխարեն». Կարեն Հեքիմյան

«Ցանկություն` շնորհավորանքի փոխարեն». Կարեն Հեքիմյան
204
Երկուշաբթի, 01 հունվարի, 2024 թ., 10:18

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Ցանկություն՝ շնորհավորանքի փոխարեն:
Տեսություն կա, ըստ որի, սերնդափոխությունն իրականացվում է շուրջ 20 տարին մեկ և 80 տարի անց ցիկլը կրկնվում է: Նույն տեսությունն ավետում է, որ 80 տարի հետո ծնվածների մոտ արժեքային ընկալումները կարող են համընկնել այսօրվա նորածինների արժեքային ընկալումների հետ:
Դա նշանակում է, որ եթե մենք այսօրվանից սկսենք դաստիարակել և կրթել աճող սերնդին, ապա շուրջ 80 տարի անց կարող ենք հավակնել հզոր պետություն ունենալուն:
Եվ, ուրեմն, թող 2024թ-ը դառնա սերնդափոխության մեկնարկի տարի:
Մեծ հաշվով, ցանկությանս իրագործումը բացառապես մեզանից է կախված, հետևաբար՝ ֆիկցիա չէ:
Աստված ձեզ պահապան»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան