Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ադրբեջանը կտրուկ ակտիվացրել է քարոզչական հարձակումները». Տ. Աբրահամյան

«Ադրբեջանը կտրուկ ակտիվացրել է քարոզչական հարձակումները». Տ. Աբրահամյան
251
Հինգշաբթի, 04 հունվարի, 2024 թ., 09:18

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը կտրուկ ակտիվացրել է քարոզչական հարձակումները՝ Հայաստանի Հանրապետության տարբեր շրջանները, այդ թվում՝ Երևանը, ներկայացնելով որպես պատմական ադրբեջանական բնակավայր:
Ակնհայտ երևում է, որ այս ուղղությամբ դրվող գումարները անգամներով մեծացվել են, իսկ կիրառվող զինանոցը՝ ընդլայնվել:
Այնպես չէ, որ այլ շրջափուլերում Ադրբեջանը նման հետաքրքրություն չի ներկայացրել, այլ է հիմա խնդիրը՝ քարոզչությունն ուղիղ առնչություն ունի Հայաստանի նկատմամբ աճող նոր քաղաքական հավակնությունների հետ:
Մինչ Հայաստանի իշխանությունը ներսում կոտրում է հայոց պետականությունը պահպանող ինստիտուտները, ձեռքերը բաց վազում Ադրբեջանի ու Թուրքիայի ուղղությամբ, Ադրբեջանի գործողություններն առավել ագրեսիվ են դառնում»: