«Տարածաշրջանի համար պայքարը թևակոխում է վճռական փուլ». Նարինե Դիլբարյան
![]() 308 Հինգշաբթի, 04 հունվարի, 2024 թ., 17:48 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2024 թվականի մեկնարկը՝ թեժ է, ընթացքը՝ ռազմաշունչ, հարվածները՝ մահաբեր։ Թեժացումն ակնհայտ է հենց մեր տարածաշրջանում։ Իրանի Քերման քաղաքում ահաբեկչական պայթյունների զոհերի թիվն արդեն գերազանցեց 100-ը, հայտնի պետության կողմից իր աջակիցների ուժերով սպանված իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասիմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցը դարձավ տարվա առաջին գործողությունը, որն ապացուցում է՝ մեր տարածաշրջանի համար պայքարը թևակոխում է վճռական փուլ՝ Իրանին և Ռուսաստանին այստեղ դերակատարումից զրկելու, ազդեցության ոլորտների նոր քարտեզ գծելու։ 2024 թվականին Հայաստանին, ցավոք, ոչ թե սպասում, այլ սպառնում են ինքնիշխանության և անվտանգության նոր կորուստներ, սուբյեկտայնության, տարածքային ամբողջականության լրջագույն հարվածներ, որոնցից գլխավորի անունը կարծես ճակատագրի ծաղրով կոչվում է խաղաղության պայմանագիր։ Ադրբեջանական կողմից Փաշինյանին արդեն առաջարկներ են արվում խաղաղություն անվան ներքո կապիտուլյացիայի պայմանագիրը Թբիլիսիում կնքել՝ առանց որևէ երաշխավոր պետության, իսկ ամենալավը՝ Ստամբուլում, փաթեթային տարբերակով՝ հայ-ազեր-թյուրքական եռանկյունու վերածել մեր սասանվող պետականությունը։ Պաշտոնական Երևանն այս ճանապարհին գործի է դնում իր ողջ վարչահրամայական գործիքակազմը՝ Արցախից ու Արարատից միաժամանակ և հիմնովին հրաժարվելու՝ ճանապարհին լռեցնելով բոլոր հնարավոր հակակշիռ կառույցներին․ առաջնագծում Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարն է, նախկինները խորհրդարանում, ՏԻՄ կառույցներում և այլուր չեզոքացված են, միակ լուրջ խոչընդոտը և պայքարի վերաձևավորման հուսալի առանցքը Էջմիածինն է, ուստի բոլոր հնարավոր միջոցներով և հարթակներով պետք է լռեցնել ու քարկոծել Հոգևոր Հայաստանի իշխանությունը։ Պիտի հասկանանք, որ անձերի խնդիր չկա, ով էլ լիներ վեհափառը՝ իր շրջապատով հանդերձ, նրանց հարվածելու էին։ Հին աշխարհում պնդում էին, թե բոլոր ճանապարհները պիտի տանեն դեպի Հռոմ, 21-րդ դարում հայերիս փորձում են համոզել, որ դույն ապաշրջափակվող և հաց ու տեսարաններ ապահովող ճանապարհները նախ՝ տանում են դեպի բաքու, ապա՝ ստամբուլ․․․ Ասում են՝ Արցախում արդեն խաղաղություն է, բայց այնտեղ այլևս հայեր չկան, հիմա առանց մե՞զ խաղաղություն են ուզում բերել Հայաստան։ 2024-ը չի կարող լինել նման խաղաղության տարի։ Վճռական դիմադրության կենտրոն է պետք ձևավորել նոր հայկական օրակարգով»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
