Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Եթե Իրանի շուրջ իրավիճակը սրվի, դա հարվածելու է Հայաստանին». Արման Աբովյան

«Եթե Իրանի շուրջ իրավիճակը սրվի, դա հարվածելու է Հայաստանին». Արման Աբովյան
312
Հինգշաբթի, 04 հունվարի, 2024 թ., 17:18

ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանում ահավոր ահաբեկչության հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ։
Կազմակերպիչների մասին առայժմ հստակ տեղեկություններ չկա, բայց անհայտ է, որ բոլոր հնարավոր միջոցներով փորձում են Իրանը ներքաշել ռազմական անկայունության գոտի։
Ավելորդ է ասել, որ եթե հանկարծ Իրանի շուրջ իրավիճակը սրվի, ապա դա անմիջապես հարվածելու է Հայաստանին։
Իրանցիները մեզ եղբայրական ժողովուրդ են և բարեկամ երկիր են, և մենք չենք կարող անտարբեր անցնել իրենց ցավի կողքով»:

Աղբյուրը`   Արման Աբովյան