Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն ուղի է հարթում դեպի Կովկասում անվտանգության և խաղաղության հաստատում». Յաշար Գյուլեր

«Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն ուղի է հարթում դեպի Կովկասում անվտանգության և խաղաղության հաստատում». Յաշար Գյուլեր
290
Հինգշաբթի, 04 հունվարի, 2024 թ., 16:48

Ադրբեջանի հետ ռազմավարական դաշնակցության ամրապնդմանն ուղղված մեր ջանքերը հաջողությամբ շարունակվում են: Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական Report-ը, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:

Նա նշել է, որ Թուրքիան կշարունակի զարգացնել ռազմական համագործակցությունն Ադրբեջանի հետ:

«Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ուղի է հարթում դեպի Կովկասում անվտանգության և խաղաղության հաստատում»,- հավելել է նա: