«Ուշադրությունից դուրս մնաց». Հակոբ Բադալյան
![]() 195 Ուրբաթ, 05 հունվարի, 2024 թ., 16:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայտնի տեսարանը իհարկե առաջացրեց համակարգերի աշխատանքի վերաբերյալ շատ արձագանքներ։ Ուշադրությունից հերթական անգամ դուրս մնաց, ըստ իս, կարևորագույն հանգամանքի հերթական դրսևորումը, որը դարձյալ համակարգի մասին է՝ թե՛ քաղաքական, թե՛ պետական կառավարման համակարգերի տասնամյակներ շարունակվող խեղման. պատգամավորները ինչպես շարքային մի պաշտոնյա-ֆունկցիոներ ուղեկցում են իրենց քվեարկությամբ նշանակվող վարչապետին՝ շքախմբի կազմում։ Մեծ հաշվով, մեր երկրում համակարգային խեղումները սկսել ու շարունակվում են այդ կետում։ Եվ, այո, եթե վարչապետը չի ուզում հատ հատ կախիչներ ստուգել, օրինակ, ապա նախ և առաջ չպետք է ուզի, որ խորհրդարանական մեծամասնության մոտ ընկալվի իբրև վերադաս։ Այստեղ է բուն հարցը, թե ինչպիսին են իրական ցանկությունները, և նրանք, որոնք արտահայտվում են օրինակ կախիչներն «ասֆալտին փռելիս»։ Կրկնեմ, խնդիրը Հայաստանում ունի արդեն տասնամյակների գոյություն, ու շարունակվում է մինչ այսօր, ըստ իս՝ գիտակցված ընտրությամբ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
