Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արդյո՞ք մեր իշխանություններն ուզում են պահպանել մեր երկրի տարածքում բնիկներիս արտոնյալ դիրքերը». Կարինե Փանոսյան

«Արդյո՞ք մեր իշխանություններն ուզում են պահպանել մեր երկրի տարածքում բնիկներիս արտոնյալ դիրքերը». Կարինե Փանոսյան
217
Շաբաթ, 06 հունվարի, 2024 թ., 02:06

Զբոսավար Կարինե Փանոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում օրեցօր ավելացող օտար գաղթականների հանդեպ վերաբերմունքը շատերի կողմից ընդունելի է՝ հաշվի առնելով, որ մեր ազգը ցիր ու ցան է եղել ողջ աշխարհով մեկ, և ուր էլ հայտնվել է կառուցել է եկեղեցի, բացել՝ դպրոց, հիմնել համայնք։
Շատերն էլ վտանգ են տեսնում այդ ամենի մեջ՝ կարծելով, որ երկրի անվտանգության խնդիր է առաջանում։
Այս դեպքում, թերևս, խնդիրը երկիրը պաշտպանելու մեջ է։ Պաշտպանելու համար կարելի է դիտարկել Արաբական միացյալ Էմիրությունների օրինակը մինչ 2016 թվականի օրենքներով։
Այսպես․
* Մինչև 2016 թվականը Էմիրաթներում հող վաճառվում էր միայն երկրի քաղաքացիներին։
Իսկ քաղաքացիություն ստանալու համար սահմանված էին բավականին խիստ պայմաններ, որոնք փոփոխության են ենթարկվել 2021-ին։
Այսպես․
* Քաղաքացիություն ստանալու համար բավարար չէ ծնված լինել Էմիրաթներում։
Քաղաքացիություն ի ծնե կարող է ստանալ այն մարդը, որի ընտանիքը էթնիկ արաբ է և ապրել է երկրում սկսած 1925-ից մինչև 1975թթ.։
* Մյուսներն, ովքեր ցանկանում են ստանալ քաղաքացիություն, 2021-ի օրենքի արտոնությունների շնորհիվ, կարող են, եթե ունեն բնակության իրավունք և կատարել են ֆինանսական ներդրումներ 250.000$-ից սկսած,
* եթե երկրի համար ունեցել են բացառիկ ներդրում՝ գիտական, կրթական, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, գյուտարարներ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ,
* եթե անհատը բնակվել է Էմիրաթներում 30 տարի, ունի բարձր հեղինակություն, եկամտի մշտական աղբյուր, չունի դատվածություն, լիարժեքորեն տիրապետում է արաբերենին,
* ի ծնե, եթե ծնողները երկուսն էլ քաղաքացի են, եթե մեկը քաղաքացի է, մյուսն՝ անհայտ, կամ ապաքաղաքացի, եթե երեխան ծնվել է Էմիրաթներում ու ծնողներին կորցրել է, եթե երեխայի հայրը քաղաքացի է, իսկ եթե մայրը քաղաքացի է, բայց հայրը ոչ, կարող է դիմել քաղաքացիություն ստանալու համար ծնվելուց 6 տարի հետո։
* ԱՄԷ-ի քաղաքացին պետք է հրաժարվի այլ քաղաքացիություններից, անգամ իր հայրենիքի։
Բարդ չի, չէ՞։ Բարդությունը մեզ մոտ բոլորովին այլ տեղում է, արդյո՞ք մեր իշխանություններն ուզում են պահպանել մեր երկրի տարածքում բնիկներիս արտոնյալ դիրքերը»:

Աղբյուրը`   Կարինե Փանոսյան