Արմավիրի բանտից ԱԱԾ են տեղափոխել Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդուն
![]() 219 Ուրբաթ, 05 հունվարի, 2024 թ., 23:48 Քրեակատարողական ծառայությունը սկսել է կռիվը քրեական ենթամշակույթի դեմ։ «Արմլուր»-ին հայտնի է դարձել, որ Արմավիրի բանտից դուրս են բերել և ԱԱԾ մեկուսարան են տարել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին։ Իրավապահ համակարգից մեզ հասած լուրերի համաձայն, ծառայությունը լուրջ պայքար Է սկսել բանտերում զոն նայողների ու քրեական ենթամշակույթը կրողների դեմ։ Տեսնենք՝ ինչով կավարտվի այս կռիվը և նորանշանակ ծառայության պետ Ամբակում Գրիգորյանին կհաջողվի հաղթել քրեական ենթամշակույթը կրողներին։ Հիշեցնենք, որ Վահե Ղուկասյանը մեղադրվում էր «Շեկո» մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության և ապօրինի զենք կրելու մեջ: 2014 թվականի ապրիլին 23-ին Գյումրիում հնչած կրակոցների հետևանքով Արտյոմ Կարապետյանը մահացել էր, «Քավոր Հարութ» մականունով հայտնի Հարություն Խաչատրյանը՝ վիրավորվել: Մեղադրողը Ղուկասյանի համար 22 տարվա ազատազրկում էր պահանջել, սակայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 17 տարվա ազատազրկման դատապարտեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին: Վահե Ղազարյանը արդեն 9 տարի է, ինչ կրում է պատիժը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
