Միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ

Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍՆ-ի մոտ՝ դժգոհելով Կառավարության որոշումից: Վերջինների խոսքով՝ ատեստավորման հետևանքով իրենք մնացել են առանց աշխատանքի: «Կամավորն անցնելուց հետո 57 միավոր եմ հավաքել, ինձ ազատել են աշխատանքից: Նամակ եմ գրել նախարարություն, ասել են՝ մենք ձեզ հնարավորություն ենք տվել բարձրագույնն ավարտելու, չեք սովորել, ու սա հաշվի առնելով, կամավորի շեմն էլ չեք հաղթահարել, դուրս եք մնում»,- ասաց ուսուցիչներից մեկը:
Հիշեցնենք՝ ամիսներ առաջ ԿԳՄՍ նախարարն ԱԺ-ում հայտարարել էր, որ 12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը սահմանել է պահանջ, որպեսզի ուսուցիչները պարտադիր ունենան բարձրագույն կրթություն: Տրվել է որոշակի ժամանակահատված, որպեսզի ուսուցիչները բարձրագույն կրթություն ստանան: Շատ ուսուցիչներ օգտվել են այդ հնարավորությունից: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելի քան 1300 ուսուցիչներ չեն ստացել բարձրագույն կրթություն, և այսօր դպրոցներում դասավանդում են՝ ունենալով միջին մասնագիտական կրթություն: Նախարարն ասել էր, որ առաջարկվում է այդ ուսուցիչներին հնարավորություն տալ, որպեսզի նրանք կարողանան մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին: Եթե կամավոր ատեստավորման արդյունքում տվյալ ուսուցիչը հավաքի 60 տոկոս և ավելի, ապա նրան հնարավորություն կտրվի շարունակելու ուսուցչական աշխատանքը:

Հայաստանյան մասնակիցները մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում նվաճել են 4 մեդալ
82705.08.2026, 20:12
«Ժամանակն է՝ միասին պաշտպանելու համալսարանի ինքնավարությունը»․ Արսեն Թավադյան
92005.08.2026, 11:12
«Դիմում եմ ներկայացրել՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ»․ Արման Անտոնյան
118704.08.2026, 12:00
«Եթե Հայաստանը լիներ հանրապետություն, ուսանողները և դասախոսները հրապարակային ակցիաներ կանեին». Տիգրան Աթանեսյան
135103.08.2026, 09:18
«Դառնացնող հանգամանքը Համալսարանի խուլ ու անտարբեր լռությունն է»․ Մենուա Սողոմոնյան
119202.08.2026, 16:12
«Ավելի քան չորս տասնամյակ Գագիկ Ղազինյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում»․ Ռուբեն Մխիթարյան
137101.08.2026, 16:00
«Քաղաքական շարժառիթներով նոր սերնդին Ղազինյանից սովորելու հնարավորությունից զրկելը էժան ու ցածր քայլ է»․ Արթուր Ղամբարյան
120201.08.2026, 15:12
Գագիկ Ղազինյանին ծանուցել են՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում չի աշխատի
109401.08.2026, 14:42