«Եվրոպայում շաքարի արտադրությունը կարող է նվազել»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շոգի պատճառով Եվրոպայում շաքարի արտադրությունը կարող է նվազել՝ հասնելով վերջին տարիների նվազագույն մակարդակին․
Եվրոմիությունում և Մեծ Բրիտանիայում շաքարի արտադրությունը շոգ եղանակի հետևանքով կարող է նվազել մինչև շուրջ 15 մլն տոննա, ինչը կլինի ամենացածր ցուցանիշը 2015 թվականից ի վեր։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Covrig Analytics վերլուծական ընկերության փորձագետների գնահատմամբ՝ ԵՄ-ում և Մեծ Բրիտանիայում շաքարի արտադրությունը կարող է կազմել շուրջ 14,7 մլն տոննա։ Միաժամանակ Եվրոհանձնաժողովը կանխատեսում է, որ միայն Եվրոմիությունում արտադրությունը կնվազի մինչև 14,1 մլն տոննա։
Հիմնական պատճառներն են ամառային շոգի ալիքները և ցանքատարածությունների կրճատումը։
S&P Global Energy-ի տվյալներով՝ բարձր ջերմաստիճանները բացասաբար են ազդել շաքարի ճակնդեղի բերքատվության վրա։ Բացի այդ, արդեն երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայում կրճատվում են շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները։ Արտադրողները նվազեցրել են ցանքերը նախորդ երկու ռեկորդային բերքներից հետո, որոնք շուկայում առաջացրել էին առաջարկի ավելցուկ և գների անկում։
Եվրոհանձնաժողովի MARS գյուղատնտեսական մոնիթորինգի ծառայությունը նվազեցրել է ԵՄ-ում շաքարի ճակնդեղի միջին բերքատվության կանխատեսումը՝ հասցնելով այն 76 տոննայի մեկ հեկտարից, ինչը մոտ 7%-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից։
Իրավիճակը կարող է ավելի վատթարանալ, քանի որ օդերևութաբանական կանխատեսումների համաձայն՝ առաջիկայում Եվրոպայի մի շարք շրջաններում սպասվում է կլիմայական նորմայից բարձր ջերմաստիճանային ֆոն և տեղումների սահմանափակ քանակ։ Նման պայմանները կարող են լրացուցիչ բացասական ազդեցություն ունենալ շաքարի ճակնդեղի բերքի ձևավորման վրա։
Ստեղծված իրավիճակն արդեն մտահոգություններ է առաջացնում, որ հաջորդ տարվա առաջին և երկրորդ եռամսյակներում համաշխարհային շուկայում կարող է առաջանալ շաքարի պակասուրդ։ Շուկայի վրա լրացուցիչ ճնշում կարող է գործադրել նաև Էլ Նինյոյի ազդեցությունը Ասիայում շաքարեղեգի բերքի վրա։
Հիշեցնենք Էլ Նինյոն բնական կլիմայական երևույթ է, որի ժամանակ Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածում ծովի մակերևույթի ջերմաստիճանը զգալիորեն բարձրանում է սովորականից։ Այդ տաքացումը փոխում է օվկիանոս–մթնոլորտ փոխազդեցությունը և կարող է առաջացնել եղանակային ու կլիմայական շեղումների շղթա աշխարհի տարբեր տարածաշրջաններում։
Եվրոպան ներկայում անցնում է վերջին տարիների ամենաշոգ ժամանակահատվածներից մեկի միջով։ Շոգից հատկապես տուժել են Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը։ Մեծ Բրիտանիայում ևս հունիսյան շոգը ռեկորդային է եղել, իսկ օդի ջերմաստիճանը բարձրացել է +37 °C-ից ավելի»։

«Եվրոպայում շաքարի արտադրությունը կարող է նվազել»․ Լևոն Ազիզյան
4417:00
«Հայաստանը կարիք ունի ավելի քան 100 հազար աշխատուժի». Թաթուլ Հակոբյան
22103:06
«Ցավոք, լոգիստիկ խնդիրների պատճառով մեր փոխադարձ առևտրի ծավալն այնքան էլ մեծ չէ»․ Նիկոլ Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին (տեսանյութ)
334Երեկ, 13:48
«Մեր նպատակը Հայաստանի համար այլընտրանքներ ստեղծելն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
357Երեկ, 12:00
«Բնությանը միլիոնավոր դոլարների վնաս պատճառելու գործը ծածկադմփոց արեցիք». Ոսկան Սարգսյան
487Երեկ, 00:06
Wildberries-ն ընդլայնում է վաճառողների աջակցության միջոցառումները
86806.08.2026, 23:10
«Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ նվազել է երկու երրորդով»․ Օվերչուկ
95406.08.2026, 14:17
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
96106.08.2026, 13:04