Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Միքայել Դանիելյանը Վահան գյուղից էր. երկու երեխաների հայր

Միքայել Դանիելյանը Վահան գյուղից էր. երկու երեխաների հայր
268
Չորեքշաբթի, 10 հունվարի, 2024 թ., 12:06

ՊՆ N զորամասում երեկ մահացու հրազենային վիրավորում ստացած սպա Միքայել Դանիելյանը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից էր, կոչումով՝ ավագ լեյտենանտ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է վարչական շրջանի ղեկավար Արշակ Մկրտչյանը:

Միքայելը 29 տարեկան էր, ամուսնացած, ունի երկու երեխա՝ որդի և դուստր։
«Հայրն իմ դասընկերն է։ Շատ օրինակելի ընտանիք է՝ բոլորի կողմից սիրված, հարգված, օրինակելի, այդ ընտանիքի մասին որևէ վատ բան ասել չեմ կարող»,- նշել է Մկրտչյանը՝ բնութագրելով Միքայելին որպես արտակարգ մարդ․ «Այդ երեխային ամբողջ գյուղը սիրել, հարգել է։ Կշռադատված, արտակարգ մարդ էր, ոչ մի թերություն չի ունեցել, որ կարողանամ ասել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: