Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Անկլավների հարցն օրակարգում է և առաջիկա հանդիպման միակ թեման». Ալիև

«Անկլավների հարցն օրակարգում է և առաջիկա հանդիպման միակ թեման». Ալիև
255
Չորեքշաբթի, 10 հունվարի, 2024 թ., 22:24

Տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկն խոսել է հակառակորդի մտացածին «անկլավների» մասին:

«Այդ հարցը քննարկվում է Հայաստանի վարչապետի հետ իմ շփումների ժամանակ, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում՝ ոտքի վրա զրույցի ժամանակ ես բարձրացրել եմ այդ հարցը։ Այն նաև սահմանազատման հանձնաժողովի օրակարգում է։ Պետք է ասեմ նաև, որ սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսված է այս ամիս, և այնտեղ կլինի մեկ թեմա՝ Ղազախ-Թովուզի շրջանի սահմանազատման հարցը»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը։