Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ինչի մասին ասում էինք վերջին 3 ամիսներին, արդեն պաշտոնական հաստատում ստացավ». Հայկ Մարության

«Ինչի մասին ասում էինք վերջին 3 ամիսներին, արդեն պաշտոնական հաստատում ստացավ». Հայկ Մարության
214
Հինգշաբթի, 11 հունվարի, 2024 թ., 22:18

Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու անդամ Հայկ Մարությանի գրառումը․ «Սիրելի երևանցիներ,
Այն, ինչի մասին մենք ասում էինք վերջին 3 ամիսներին, արդեն պաշտոնական հաստատում ստացավ․ գործող իշխանությունն ու իրեն ընդդիմադիր ներկայացնող «Հանրային ձայն»-ը Երևանի ավագանու ընտրություններից հետո «պասերով» խաղ են խաղացել՝ մոլորեցնելով ընտրողներին ու չեզոքացնելով ընդդիմության հաղթանակի հնարավորությունը։
Եթե չեք հետևել այսօրվա լրահոսին, տեղեկացնեմ, որ «Հանրային ձայն»-ի լիդերն իր բերանով խոստովանել է, որ ընտրություններից հետո իր կուսակիցները փաստացի ՔՊ-ի օգտին են աշխատել՝ «որպեսզի ՔՊ-ն իրեն լավ զգա»։ Հիմա նրանք հայհոյում են մեկը մյուսին։ Թե որն է ներկուսակցական գզվրտոցի իրական պատճառը՝ ինչ չեն կիսել իրար միջև, ով ինչ է ստացել ու ինչ չի ստացել ՔՊ-ից, դա մեզ իհարկե, չի հետաքրքրում։
Ուզում եմ ուղղակի արձանագրենք, որ ընտրություններից հետո մեր դիրքորոշումը միանգամայն իրատեսական էր և արդարացված։
Մենք շարունակում ենք մեր դիրքերում մնալ՝ հավատարիմ մեր սկզբունքներին։ Իսկ կեղծավորների ու քաղաքական առևտրականների կյանքը, ըստ հայկական ժողովրդական ասացվածքի, 40 օր է։
Լավ եղեք, և Աստված մեզ պահապան»։

Աղբյուրը`   Հայկ Մարության