«Փաստեր չկան, կա հիստերիա և վիրավորանք». Զախարովա
![]() 290 Ուրբաթ, 12 հունվարի, 2024 թ., 13:36 Մենք տեսնում ենք ապակառուցողական և իրականությունից հեռու հայտարարություններ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունների մասին լրագրողի հարցին: «Տարօրինակ է, որ այդ հայտարարությունները շարունակվում են: Մենք բազմիցս հնչեցրել ենք մեր դիրքորոշումը: Այդ հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանի հարցերի լուծմանը: Միգուցե, Հայաստանում ինչ-որ մեկին դա ձեռնտու է: Կարծում եմ, դա փորձ է՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Եթե կան ապացույցներ, խնդրեմ, կարող եք ներկայացնել: Փաստեր չկան, կա միայն հիստերիա և վիրավորանք: Որևէ մեկն իրավունք չունի վիրավորել մեր խաղաղապահներին, իսկ եթե վիրավորում են, ապա պատասխան կստանան: Ինչ վերաբերում է էթնիկ զտումներին, ապա այս դեպքում ևս Երևանը պետք է ինչ-որ ապացույց, ինչ-որ փաստաթուղթ ներկայացնի»,- ասել է Զախարովան: Հիշեցնենք, որ 2023թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղ գործուղվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի կայացրած որոշման հիման վրա: Եվ Դաշնային ժողովի այդ որոշման մեջ գրված է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն այնտեղ է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար: Ո՞ւր է հիմա Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
