11 դասագիրք այդպես էլ չհասավ դպրոց

Հայաստանի հանրակրթական դպրոցներում մի շարք առարկաների գծով դեռևս չկան դասագրքեր։ Բանն այն է, որ նախորդ տարվա ընթացքում մի քանի դասագրքերի մրցույթում կա՛մ հայտ ներկայացնողներ չեն եղել, կա՛մ հաղթողներ։ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը Factor TV-ին տեղեկացրել է, որ Հայաստանի հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և և 7-րդ դասարաններում մի շարք առարկաների գծով նոր դասագրքեր չկան։ Երեք դասարաններում էլ առկա չէ «Ռուսաց լեզվի» դասագիրք, 5-րդ-ում՝ «Իմ հայրենիքը» առարկայի դասագիրք, 5-րդ և 7-րդ դասարաններում՝ «Ֆրանսերենի» և «Կերպարվեստի» դասագիրք, 7-րդ դասարանում՝ «Գերմաներենի», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտության», «Արվեստի» դասագիրք։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մատնանշում է այն գործոնները, որոնց պատճառով դասագրքերն այդպես էլ չհասան դպրոց։ Առաջինը, ըստ նրա, սուղ ժամկետներն էին․ հեղինակները չհասցրին մի քանի ամսում դասագիրք կազմել։ Մյուսը, փորձագետի դիտարկմամբ, ֆինանսական կողմն է։ Մրցույթի մասնակիցներին չեն գրավել ցածր հոնորարները։ Տավուշի մարզում փորձարկված նյութերի պատճենահանումը նախարարությունը դրել է դպրոցների ուսերին։ Փորձագետը հարցնում է՝ արդյո՞ք դպրոցները ֆինանսական միջոցներ և ժամանակ ունեն այդ գործառույթն իրականացնելու համար։ Թամարա Սարգսյանը հավաստիացնում է՝ նախարարությունը դպրոցներից ֆինանսական հարցերով դժգոհություններ չի ստացել։ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ խնդրահարույց է նաև հին դասագրքերի կիրառումը․ դրանք մեծ մասամբ հնամաշ են, բովանդակային առումով էլ չեն համապատասխանում նոր չափորոշիչներին։ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացրին, որ նշյալ դասագրքերի ստեղծման մրցույթները հայտարարվել են նախորդ տարվա սեպտեմբերին։ Շուրջ 7 ամսում դասագրքերը պետք է փորձաքննություն անցնեն, ապա՝ տպագրվեն։ Նախարարությունում ակնկալում են, որ դասագրքերը, որոնք դեռ չեն կազմվել, գալիք ուսումնական տարում կլինեն դպրոցականների սեղանին։ Մանրամասները՝ տեսանյութում։

Հայաստանյան մասնակիցները մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում նվաճել են 4 մեդալ
82705.08.2026, 20:12
«Ժամանակն է՝ միասին պաշտպանելու համալսարանի ինքնավարությունը»․ Արսեն Թավադյան
92005.08.2026, 11:12
«Դիմում եմ ներկայացրել՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ»․ Արման Անտոնյան
118704.08.2026, 12:00
«Եթե Հայաստանը լիներ հանրապետություն, ուսանողները և դասախոսները հրապարակային ակցիաներ կանեին». Տիգրան Աթանեսյան
135103.08.2026, 09:18
«Դառնացնող հանգամանքը Համալսարանի խուլ ու անտարբեր լռությունն է»․ Մենուա Սողոմոնյան
119202.08.2026, 16:12
«Ավելի քան չորս տասնամյակ Գագիկ Ղազինյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում»․ Ռուբեն Մխիթարյան
137101.08.2026, 16:00
«Քաղաքական շարժառիթներով նոր սերնդին Ղազինյանից սովորելու հնարավորությունից զրկելը էժան ու ցածր քայլ է»․ Արթուր Ղամբարյան
120201.08.2026, 15:12
Գագիկ Ղազինյանին ծանուցել են՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում չի աշխատի
109401.08.2026, 14:42