«Ինձ ազատել են, որովհետև պայքարում էի կոռուպցիոն համակարգի դեմ»․ Դավիթ Խիթարյան․ «Հրապարակ»

2023-ի դեկտեմբերի վերջին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ռեկտոր Դավիթ Խիթարյանն անսպասելիորեն ազատվեց աշխատանքից: Սա արդեն երկրորդ դեպքն է, որ իշխանությունը փորձում է ռեկտորին ազատել աշխատանքից: Նախորդ անգամ 2023-ի սեպտեմբերին էին դադարեցրել նրա լիազորությունները՝ Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործի պատճառով, սակայն որոշ ժամանակ անց դատարանը վերականգնել էր ռեկտորի լիազորությունները: «Հրապարակ»-ը զրուցել է Դավիթ Խիթարյանի հետ՝ պարզելու, թե ո՞րն է պաշտոնանկության պատճառը:
- Ինչո՞ւ է բուհի հոգաբարձուների խորհուրդը որոշել հեռացնել Ձեզ ռեկտորի պաշտոնից: Ո՞րն է պատճառը:
- Պատճառն այն է, որ պայքարում էի կոռուպցիոն համակարգի դեմ: Գործիքակազմերն ու ամեն բան այնպես էին դրված, որ քննությունների 60 տոկոսը ծածկագրված էին՝ փակ եւ գաղտնի: Կային մարդիկ, որոնց դա, փաստորեն, ձեռք չէր տալիս, քանի որ եթե փոփոխություններ լինեին, պետք է նրանք ուղղակի զուտ աշխատավարձով աշխատեին, իսկ իրենք երեւի սովոր էին երկար տարիներ կոռուպցիոն համակարգով… բայց վատն այն է, որ իրենց հովանավոր կանգնեցին հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Գիլոյանը եւ նույն խորհրդի անդամ Գոհար Մամիկոնյանը:
- Դատարա՞ն եք դիմելու՝ վերականգնվելու հարցով:
- Շուտով: Դեռ ժամանակ ունենք: Այդ փուլի մեջ ենք: Նախորդ տարվա սեպտեմբերին իմ լիազորությունները կասեցվել էին՝ քրեական գործի շրջանակներում, սակայն այդ գործը, իմ կարծիքով, էլի կազմակերպված էր այս ուժերի կողմից, բայց դատարանի որոշմամբ ես կարողացա իմ լիազորությունները վերականգնել:
Մանրամասները՝ թերթի համարում։

Վերանայվել են ուսուցիչների հերթական ատեստավորման գործող կարգավորումները
5119:06
«Հերքում ենք սեպտեմբերից 229 դպրոց փակելու մասին տեղեկությունները». ԿԳՄՍՆ
17702.06.2026, 14:42
Ինչ է կատարվում մի շարք դպրոցների շուրջ. ինչ կլինի դպրոցների և աշխատակիցների ճակատագիրը. «Ժողովուրդ»
45027.05.2026, 09:24
Մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը
60025.05.2026, 19:12
2026 թ. 2-րդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցը
88619.05.2026, 23:54
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ «Ժողովուրդ»
84819.05.2026, 09:12
««Ուժեղ Հայաստան»-ը երաշխավորում է ուսուցիչների աշխատավարձի բարձրացում և անվճար բարձրագույն կրթություն». Գոհար Ղումաշյան
96518.05.2026, 02:12
«Երեխե՛ք, դասից փախե՞լ եք. դուք լրիվ իմ հետևից եք ընկել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
113815.05.2026, 12:12