Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ուզում են ցույց տալ՝ «տեսեք, այնքան ենք «հաբռգել», որ ԵԺԿ հայտարարությունն անգամ հաշվի չենք առնում»․ Մամիջանյան

«Ուզում են ցույց տալ՝ «տեսեք, այնքան ենք «հաբռգել», որ ԵԺԿ հայտարարությունն անգամ հաշվի չենք առնում»․ Մամիջանյան
274
Շաբաթ, 13 հունվարի, 2024 թ., 16:18

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ․ «Քաղբանտարկյալների հետ կապված ցանկացած գործ ուղղված է և՛ անձի, և՛ մյուս ընդդիմադիրների դեմ:
* Արմեն Աշոտյանի պարագայում ցանկանում են ցույց տալ, որ՝ «տեսեք, այնքան ենք «հաբռգել», որ ԵԺԿ հայտարարություններն անգամ հաշվի չենք առնում»:
* Մամիկոն Ասլանյանի դեպքում ցանկանում են «դաս տալ» մյուս ՏԻՄ-երին, որ՝ «տեսեք ՔՊ-ին հաղթել չի լինում, եթե հաղթում ես, հայտնվում ես ճաղերի ետևում:»:
* Նարեկ Մալյանի պարագայում ՝ ազատ խոսքի դեմ են պայքարում»։

Աղբյուրը`   Հայկ Մամիջանյան