Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ադրբեջանը պահանջում է 60 միլիարդ դոլարից ավելի գումար». Արա Պողոսյան

«Ադրբեջանը պահանջում է 60 միլիարդ դոլարից ավելի գումար». Արա Պողոսյան
335
Երկուշաբթի, 15 հունվարի, 2024 թ., 00:24

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՄԱՍ 1 (Թշնամական ստրատեգիա)
Յուրաքանչյուր զիջում թշնամուն ավելի է մոտեցրել Հայաստանի անդամահատման թշնամական նպատակին։
Բայրամովն ու Հաջիևը մշտապես հայտարարել են, որ Հայաստանի դեմ Միջազգային դատարան ներկայացված հայցը՝ «ադրբեջանի տարածքի ապօրինի շահագործման և պատճառված վնասների մասով» այսպես կոչված «խաղաղության պայմանագրից» անջատ գործընթաց է։
Հիշեցնեմ՝ խոսքը 60 միլիարդ դոլարից ավելի գումարի մասին է։
Հայաստանը այս գումարը վճարելու միայն մեկ տարբերակ ունի՝ կրկնակի հարկային բեռ դնելով Հայաստանի քաղաքացիների վրա, ինչը կբերի ամեն ինչի մի քանի անգամ թանկացմանը։ Բայց սա անիրատեսական ճանապարհ է, որովհետև կատաստրոֆայի կհասցնի Հայաստանի պետականությունը։
Իսկ մյուսը Ադրբեջանի մյուս պահանջի բավարարումն է՝ հող փողի դիմաց։
Իհարկե կա նաև երրորդ տարբերակ՝ միջազգային որևէ կազմակերպության կամ հարուստ պետությունից վերցնել պարտք, բայց այս դեպքում էլ իսկական գաղութային լուծը կդրվի երկրի վրա, օտարները կստանան հսկայական կոնցեսիաներ, իսկ տեղացիները կմնան զուտ որպես աշխատանքային ուժ։
Սա վատատեսական, բայց մինչ այժմ դեպի այս ուղղությամբ գնացող ճանապարհին ենք։ Ադրբեջանը ըստ էության շտապում է կնքել այդ փաստաթուղթը հենց այս նպատակով՝ ամրագրելու համար հայկական «օկուպացիան», ինչը դատարանում իր համար կլինի երկաթե ապացույց, թեպետ Արցախը անգամ բանավոր ճանաչելով Ադրբեջանի տարածք, արդեն իսկ կարելի է խոսել դատարանում Ադրբեջանի փաստական կողմի առավելության մասին։
Իսկ ի՞նչ ճանապարհ կա, որով մենք կարող ենք գոնե սա կանխարգելել։ Որպեսզի այս գրառումը երկար ու ձանձրալի չլինի, դրա մասին կգրեմ հաջորդիվ։
Հ.Գ. Հիշեցի ժամանակակից Ֆրանսիայի հիմնադիր Շառլ Դը Գոլին, ով Գերմանիայի կողմից Ֆրանսիայի օկուպացիայից հետո միացավ ընդհատակյա շարժմանն ու ի վերջո ձևավորեց դիմադրության ճակատը և կարողացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Ֆրանսիան դարձնել հաղթած կողմ։ Ահա և իր խոսքերը. «Ֆրանսիան պարտվել է ճակատամարտում, բայց չի պարտվել պատերազմում»»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան