«Ինչո՞ւ եք էդքան վախեցած». «Դպրոցական հանդեսում չեք». բանավեճ Քոչարյանի ու Փաշինյանի միջև
![]() 262 Չորեքշաբթի, 17 հունվարի, 2024 թ., 17:42 Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց հղեց վարչապետ Փաշինյանին. «Լսեցինք ձեր կողմից կիրթ ու կառուցողական որակում ստացած Ալիևի խայտառակ ագրեսիվ ելույթը: Լսեցինք նաև ձեր խեղճուկրակ պատասխանը: Ինչո՞ւ եք էդքան վախեցած: Արձանագրել բառը շատ եք սիրում: Արձանագրում եք, որ ձեր բոլոր առաջարկներն Ալիևը մերժում է: Հիմա էլ առաջարկում եք սպառազինությունների փոխադարձ վերահսկում: Անկեղծ ասեք՝ միամի՞տ եք, թե ուրիշ բան: Ալիևը թույլ է՞ տալու քեզ վերահսկել իր սպառազինությունը: Թե՞ սա էլ է միակողմանի զիջում լինելու: Չե՞ս տեսնում, որ կեղծ խաղաղությունը ձախողված օրակարգ է, ինքդ էլ ես ձախողված»: Սա հունից հանեց դահլիճի ՔՊ-ականներին, նրանք աղմուկ բարձրացրին, իսկ Ալեն Սիմոնյանը պահանջեց կոռեկտ լինել «Հայաստանի միակ ընտրված ղեկավարի հանդեպ»: Փաշինյանը, ի պատասխան, խորհուրդ տվեց այդ նույն ասածը հանգավորել, որ 4-րդ դասարանի պատշաճ ոտանավոր դառնա ու ավելի շատ դիտումներ ապահովի: «Դուք դպրոցական հանդեսում չեք»,- նկատեց կառավարության ղեկավարը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
