Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ժամանակավորապես կդադարեցվի Բարեկամության ուղեանցի և Կիևյան փողոցի երթևեկությունը

Ժամանակավորապես կդադարեցվի Բարեկամության ուղեանցի և Կիևյան փողոցի երթևեկությունը
279
Շաբաթ, 20 հունվարի, 2024 թ., 10:48

Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 20-ին՝
ժամը 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան
Վազգեն Առաջին Վեհափառի փողոցին կապող ուղեանցի (Բարեկամության էստակադա) երթևեկությունը:
Հունվարի 21-ին՝ 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն՝ Կիևյան փողոցի երթևեկությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։